[:hy]Ռեալ, Բարսելոնա, ռեստորաններ. Իսպանիայի հավաքականի նոր գլխավոր մարզչի անցած ճանապարհը[:]

[:hy]Ռեալ, Բարսելոնա, ռեստորաններ. Իսպանիայի հավաքականի նոր գլխավոր մարզչի անցած ճանապարհը

Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարեց Խուլեն Լոպետեգիի` Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին: Armsport.am-ը ներկայացնում է «Ֆուրիա ռոխայի» նոր առաջնորդին:

Աժդահայի որդի

Խուլենը ծնվել է 1966 թվականի օգոստոսի 28-ին բասկյան ընտանիքում: Նրա հայրը Խոսե Անտոնիո Լոպետեգին ուժային էքստրիմի Իսպանիայի լավագույն ներկայացուցիչներից մեկն էր: Նա հայտնի էր ծանր քարեր բարձրացնելով: Մեկ անգամ նույնիսկ ռեկորդ է սահմանել՝ 100 կիլոգրամանոց քարը 1 րոպեում բարձրացնելով 22 անգամ: Բացի այդ, Լոպետեգիներն ունեցել են ռեստորան, որում աշխատել են ամբողջ ընտանիքով: Խուլենը ֆուտբոլային մարզումների հաճախելու թույլտվություն ստացել է միայն ռեստորանում աշխատանքը կատարելու դեպքում: Իսկ մնացած ժամանակ նա հետևել էր հորը, որը բացի գերուժեղ լինելուց, նաև լավ խոհարար էր: Խուլենի խոսքերով Խոսե Անտոնիոն մսեղենի տարբեր ուտեստներ պատրաստելու արտակարգ շնորք ուներ:

Ֆուտբոլային կարիերան

Լինելով «Ռեալ Սոսյեդադի» սան, Լոպետեգին 19 տարեկանում տեղափոխվել է Մադրիդի «Ռեալի» ակադեմիա: «Կաստիլիայի» կազմում երիտասարդ դարպասապահը հաջող է հանդես եկել, սակայն մեծահասակների թիմում չի հաստատվել, մեկ անգամ վարձակալությամբ մեկնել է «Լաս Պալմաս», իսկ 1991-ին, «Ռեալում» միայն 1 խաղ անցկացնելուց հետո, տեղափոխվել է «Լոգրոնյես»: Այդ թիմի կազմում դարպասապահը հիանալի է հանդես եկել, ինչի համար վարձահատույց է եղել 1994 թվականի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հայտացուցակում հայտնվելով, ապա «Բարսելոնա» տեղափոխությամբ: Կատալոնական ակումբում նույնպես Լոպետեգին եղել է թիմի երրորդ դարպասապահը, ինչի արդյունքում 3 տարվա ընթացքում մասնակցել է ընդամենը 5 խաղի: Բասկ ֆուտբոլիստը կարիերան ավարտել է «Ռայո Վալեկանոյում», որին օգնել է Սեգունդայից բարձրանալ Պրիմերա:

Ուշագնացություն ուղիղ եթերում

Լոպետեգին մարզչական կարիերան սկսել է հարազատ դարձած «Ռայո Վալեկանոյում», սակայն անբավարար արդյունքների պատճառով արագ պաշտոնանկ է արվել: Որոշելով, որ դեռ պատրաստ չէ մարզական կարիերային, նախկին դարպասապահն աշխատանքի է անցել հեռուստատեսությունում, որտեղ հանդես է եկել որպես վերլուծաբան: 2006 թվականի աշխարհի առաջնության ժամանակ, ուղիղ եթերում, նա թիմերի դասավորությունը բացատրելիս հանկարծ ուշագնաց է եղել:

Մարզչական կարիերա

2003 թվականի «Ռայո Վալեկանոյի» անհաջող փորձից հետո Խուլենը 2008-ին նոր էջ է սկսել «Ռեալ Մադրիդ Կաստիլյայում»: 2 տարի անց նրան հրավիրել են Իսպանիայի մինչև 19 տարեկանների հավաքական, ինչը նրա համար ճակատագրական է դարձել: «Ֆուրիա ռոխայի» այդ տարիքային թիմն իսկական հրեշ էր և հերթով ոչնչացնում էր բոլոր մրցակիցներին: Արդյունքում, երկու անգամ անընդմեջ` 2011 և 2012 թվականներին Լոպետեգիի թիմը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան տեսնելով, որ մարզչի և ֆուտբոլիստների միջև հիանալի կապ է հաստատվել, Լոպետեգիին 2013 թվականին նշանակեց մինչեւ 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ: Նախկին 19 տարեկաններն արդեն որոշակի անուն էին հանել համաշխարհային ֆուտբոլում, սակայն դա չազդեց նրանց հաղթելու մոլուցքի վրա և երիտասարդ իսպանացիները հեշտությամբ հաղթեցին Եվրոպայի նաեւ այս տարիքային առաջնությունում:

Մարզչական ոճն ու ուսուցիչները

Լոպետեգին բազմիցս հայտարարել է, որ ֆուտբոլում իր գլխավոր ուսուցիչներից մեկը Վիսենտե Դել Բոսկեն է, որի գլխավորությամբ նա երկար տարիներ խաղացել է «Ռեալի» 2-րդ թիմում: Հետո նա 90-ականների երկրորդ կեսին հիացել է «Բարսելոնայում» գլխավոր մարզչի թարգմանչի գործողություններով, որը փաստացի մարզչի 1-ին օգնականն էր, իսկ հիմա նստում է մեծն Ալեքս Ֆերգյուսոնի աթոռին: Լոպետեգին այն տեսակետի կողմնակիցն է, որ ֆուտբոլիստներին մարզումների ժամանակ պետք է որոշում կայացնելու համար հնարավորինս շատ տարբերակներ առաջարկել, ապա դրանք այնքան մշակել, որ գրեթե ավտոմատացվի:

Վերադարձ ակումբային ֆուտբոլ.

Տարբեր տարիքային հավաքականների հետ փայլուն հաջողություններից հետո Լոպետեգին որոշեց, որ ժամանակն է կրկին վերադառնալ ակումբային ֆուտբոլ և ընդունեց Պորտուգալիայի առաջատար թիմերից մեկը` «Պորտուն»: «Վիշապների» հետ Լոպետեգիի առաջին մրցաշրջանը (2014/15) անցավ ուրախ ֆուտբոլի նշանաբանով, իրադարձություններով լի, բայց առանց տիտղոսների: Լոպետեգիին պաշտոնանկությունից փրկեց Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ հասնելը, ինչը «Պորտուի» հետ չէր պատահել նախորդ 6 տարիների ընթացքում: 2015/16 մրցաշրջանում «վիշապների» խաղում նախկին փայլը մարեց, թիմը Չեմպիոնների լիգայից դուրս մնաց խմբային փուլից հետո, իսկ առաջնությունում` հունվարին «Սպորտինգից» կրած պարտությունը ակումբի ղեկավարության կողմից դիտարկվեց որպես պաշտոնանկության առիթ:

Իսպանիայի հավաքական

Խաղերի նախօրեին ֆուտբոլիստներին 2 ժամ տեսավերլուծությունների մասնակցել ստիպող Լոպետեգին կես տարի դիտարկում էր առկա առաջարկները, իսկ նրա անունը կապում էին բազմաթիվ ակումբների հետ: Ազատ ժամանակը բասկը տրամադրում էր ընտանեկան ռեստորանային ցանցի զարգացմանը: Նրա եղբոր գլխավորությամբ միայն Մադրիդում 2 ռեստորան է գործում: Այդ ընթացքում Ֆրանսիայում տեղի ունեցավ Եվրոպայի առաջնությունը, որը ցույց տվեց, որ Իսպանիայի հավաքականում սկսված սերնդափոխությունը պետք է ավելի կտրուկ լինի: Ազգային հավաքականում եկել է 2011-2013 թվականներին բոլորին հաղթող իսպանացի պատանիներին ու երիտասարդներին թիմի կորիզը դարձնելու ժամանակը: Ո՞վ կարող է ավելի լավ մարզել այն ժամանակ փայլող Մորատային, Տյագո Ալկանտարային, Իսկոյին, Սաուլին, Դեուլոֆեուին, Դենիս Սուարեսին, Խեսեին, Պակո Ալկասերին և մյուսներին, եթե ոչ նախկինում նրանց հաղթանակների ուղղորդած բասկը:

reale

Մանրամասներն ̀ այստեղ:

 [:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով