[:hy]Մերսեդեսում ներքին պայքարը շարունակվելու է. Ռոսբերգը նոր պայմանագիր է կնքել[:]

[:hy]«Մերսեդեսի» ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգը նոր պայմանագիր է կնքել գերմանական ավտոկոնցերնի հետ, որը կլինի 2 տարի ժամկետով:

31-ամյա մարզիկի ստորագրությամբ պայմանագրի լուսանկարը «Մերսեդեսը» հրապարակել է իր պաշտոնական թվիթերյան էջում:

Նիկոն որպես «Մերսեդեսի» հիմնական արշավորդ ներկայացվել է 2009 թվականին: Ֆորմուլա 1-ի նախորդ 2 առաջնություներում գերմանացին գրավել է 2-րդ տեղը` զիջելով միայն իր թիմակից Լյուիս Հեմիլթոնին: Ընթացիկ առաջնությունում Ռոսբերգը գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

rodriges6

Armsport[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով