[:hy]«Լ. Տեր-Պետրոսյանը դաշինք է կազմել Ս. Սարգսյանի հետ՝ ԼՂՀ հարցում» (տեսանյութ)[:]

[:hy]ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ինչպես որ խոստացել էր առավոտյան, այս պահին Խորենացի փողոցում հանդես է գալիս հայտարարությամբ:

Նա մասնավորապես ասաց, որ  կարդացել է  մարդկանց կողմից իրեն ուղղված բոլոր նամակները. «Դրանք այնքան շատ էին, որ չէի կարող մեկ առ մեկ պատասխանել ու դրանց պատասխանն այսօր բոլորիդ հետ միասին Խորենացի փողոցում գտնվելն է: Այսօրվա ու բոլոր ժամանակների համար պետք է արձանագրել մի բան՝ ես ծառայում եմ ՀՀ-ին, ԼՂՀ-ին եւ ամենակարեւորը՝ հայ ժողովրդին: Եւ ինչ էլ որոշի ժողովուրդը, պարտավորվում եմ այդ որոշումը ի կատար ածել՝ մի պայմանով, որ դա պետք է լինի հստակ ու աներկբա, տեսանելի ու կասկածի տեղիք չտվող»:

Պարոն Փաշինյանը նաեւ հայտարարեց, որ իր ելույթում միջակետ է դնում ու անդրադառնում այսօր տեղի ունեցած մեկ-երկու իրադարձության. «Այսօր հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ շատ տարօրինակ հայտարարությամբ: Անդրադառնալով ՊՊԾ գնդում տեղի ունեցածին՝ նա ասել է՝ այսօր անիմաստ է վերլուծել այն պատճառները, որ առիթ են տվել այդ գործողություններին: Եթե նման հայտարարություն աներ քաղաքագիտության առաջին կուրսի ուսանողը, ես չէի զարմանա, սակայն առաջին նախագահի անունից լսել նման հայտարարություն, առնվազն տարօրինակ է: Ըստ էության նա ասում է՝ եկեք թողենք հիվանդը մեռնի հետո դիահերձումից հետո կորոշենք՝ ինչից մեռավ: Ես կարծում եմ, որ սա ամոթալի հայտարարություն է: Մի՞թե նա չէր կարող հասկանալ՝ ինչ է ասում, այս նրբությունները: Կարծում եմ՝ հասկանում է»:

Ըստ նրա՝ երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը  ասում է, թե հիմա պետք չէ վերլուծել այս իրավիճակը, ըստ էության, նա ասում է՝ պետք չէ անել այնպիսի մտահանգումներ, որ Սերժ Սարգսյանը հնարավորինս շուտ պետք է հեռանա իշխանությունից. «Ինչո՞ւ է նա սա ասում, որովհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինձ համար շատ ցավալի է, դաշինք է կազմել Սերժ Սարգսյանի հետ ԼՂՀ հարցում մի ծրագիր իրականացնելու համար, որը խայտառակ ու ստորացուցիչ լուծում է: Ինչո՞ւ է Լեւոն Տեր-Պետրոսյանը սա անում՝ բացի աշխարհաքաղաքական պատճառներից, այստեղ կա անձնական մոտիվ՝ նա ուզում է օգնել Սերժ Սարգսյանին ազատագրված տարածքները հանձնելու համար ու արձանագրել, որ ժամանակին ինքը ճիշտ էր ասում այդ տարածքների մասին: Սա ամոթալի մոտեցում է: Չի կարող խոսք լինել այդ մասին մի իրավիճակում, երբ Ալիեւը ատամները սրած ամեն օր հոխորտում է ՀՀ մասին: Սա նշանակում  խոսել ՀՀ եւ ԼՂՀ կապիտուլյացիայի մասին: Հայ ժողովուրդը ամեն ինչ պետք է անի խուսափելու համար դրանից: Սա քաղաքական դաշտի առաջին հարցն է»:

Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ իր բոլոր գործողությունները միտված են եղել նրան, որ «Սասնա ծռեր» խմբի անդամները ահաբեկիչներ չեն:

nikol-3-472x265

«Ա1+»[:]

Նմանատիպ նորություններ

Վարչապետը պետք է հայտարարի, որ Արցախում ստացել է ի... Արցախին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու իշխանություների դիրքորոշումը  կեղծ օրակարգ է, քանի որ բանակցային գործընթաց երբևէ տեղի չի ունե...
Հանրային ելույթ եմ ունենալու, երբ անհրաժեշտ գտնեմ.... Հրաժարականից հետո առաջին անգամ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է լրատվամիջոցի հարցերին։ Հանրային հեռուստաընկերության լրագրողին հաջո...
«Ծերուկն իսկապես անտանելի է դառնում».Արամ Հարությ... «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Կալանավայրի անէությունից կրկին «հառնած» Վահան Շ...
Միայն թե հաջորդ զեկույցում Հայաստանը չներառվի ԱՊՀ ... Ըստ ՄԱԿ-ի «Երջանկության համաշխարային զեկույցի» Հայաստանը 13 կետով բարելավել է դիրքերը` նախորդ տարվա 129-րդ հորիզոնականից հայտնվելով 116-րդ հորիզոն...
ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի փ... Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է հայրենակիցներին Նովրուզի տոնի առթիվ: Նա հերթական անգամ նշել է, որ Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է ...
Մոսկվայի բնակարաններից մեկում 11–ամյա ՀՀ քաղաքացու... Մոսկվայի բնակարաններից մեկում տղա երեխայի դի է հայտնաբերվել, ով ունեցել է մանկական ուղեղային կաթված։ Այս մասին հաղորդում է mskagency.ru–ն` հղու...
Նորմալ երկրում նորմալ ղեկավարի օրոք Դավիթ Անանյանն... ՊԵԿ նախագահ Դավիթ ԱՆանյանի և իր թիմի ֆանտաստիկ պարգևավճարները ոչ այլ ինչ են, քան պետական միջոցների թալան: Նույնը վերաբերում է միլիոններով պարգևավճ...
«Քաղաքը արդեն քարուքանդ է լինում, իսկ դուք թիթեռ ե... Ես հասկանում եմ,որ այսօրվա քաղաքային իշխանությունները ձախողել են բոլոր աշխատանքները և դրա համար փորձում են հասարակության ուշադրությունը շեղել ինչ-...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով