[:hy]Արթուր Աբրահամը մաքուր հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ[:]

[:hy]Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը վստահ հաղթանակ տարավ աշխարհի չեմպիոնի տիտղոսը կորցնելուց հետո անցկացրած առաջին մրցամարտում:

 

Մեր հայրենակիցը Հալեում կայացած բռնցքամարտի երեկոյի շրջանակում մրցեց նորվեգացի Տիմ Ռոբին Լիհաուգի հետ: Արթուր Աբրահամը առաջին չորս ռաունդներում հիմնականում պաշտպանվում էր եւ դիմում հակագրոհների: Սակայն 5-րդ ռաունդից սկսած նա դիմեց ակտիվ գործողությունների, որի արդյունքում երեք անգամ նոկդաուն հասցրեց մրցակցի, իսկ 8-րդ ռաունդում մաքուր հաղթանակ տարավ:

 

Այդպիսով, Արթուր Աբրահամը թվով 45-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում եւ առաջին քայլը կատարեց WBO International վարկածի աշխարհի չեմպիոնի կոչմանը տանող ճանապարհին:

a1abraham-472x265

«Ա1+»[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով