Monthly Archives: Հուլիսի 2016

[:hy]«Ընտրում ենք ռազմագերու կարգավիճակը». «Սասնա ծռերը» հանձնվում է. 1in.am[:]

[:hy]Քիչ առաջ «Առաջին լրատվական» զանգահարեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը՝ հանդես գալով հայտարարությամբ, որը մասամբ ներկայացնում ենք: Ոստիկանությունը այս վերջին օրերի ընթացքում ռեժիմը որդեգրել էր մարտիկներին շարքից հանելու մարտավարություն, ոտքից հարվածելու միջոցով, այսօր արդեն մեր ընկերոջը կրծքավանդակից վիրավորեցին: Մենք թվով էապես նվազել ենք, մոտավորապես 20-ն ենք մնացել, երեկ գիշեր գրոհի փորձ  ձեռնարկեցին, մեքենայով պատը… Կարդալ ավելին »

[:hy]Վիրավորված զինյալի համագյուղացիները փակել են Երեւան-Մեղրի ճանապարհը. Armtimes[:]

[:hy]Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղում գյուղացիները փակել են Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհը, որի հետեւանքով մի քանի հարյուր մետր մեքենաների շարասյուն է գոյացել: Շարունակությունը կարդալ armtimes [:]

[:hy]Իրավաբանական խորհրդատվություն քաղաքացիներին[:]

[:hy]Երգչուհի Ջուսն իր ֆեյսբուքյան էջում գրում է ̀ Խորենացի փողոցի դեպքերի հետ կապված, բոլոր այն քաղաքացիները ովքեր բերման են ենթարկվել ոստիկանության կողմից և ունեն իրավաբանական խորհրդատվության կարիք, ապա կարող եք գրել իմ ֆեյսբուքյան էջում անձնական հաղորդագրություն : Հիշեցնենք, որ երգչուհի Ջուսի ամուսինը ̀ Վահագն Մանուկյանը փաստաբան է և նախորդ տարի ճանաչվել է, ̀ որպես լավագույն փաստաբան:   [:]

[:hy]ՊՊԾ գնդում կրծքի վիրավորում է ստացել «Սասնա ծռերի» անդամ Սեթո Նազարյանը[:]

[:hy]Քիչ առաջ շտապ հաղորդագրություն տարածվեց, որ ՊՊԾ գնդում  կրծքի վիրավորում է ստացել «Սասնա ծռերի» անդամ Սեթո Նազարյանը: Նրան տարել են: Սակայն վիճակի մասին տեղեկություն չունենք, վիրավո՞ր է, թե՞ մահացած: 1in.am[:]

[:hy]Պաշտոնական[:]

[:hy]Երեկ ոստիկանության զորքերի զինծառայողի զոհվելու կապակցությամբ շահարկվեց հարցը, թե արդյո՞ք նա սպանվել է ՊՊԾ գնդի տարածքից արձակված կրակոցից: Իրավապահների կողմից տվյալ տարածքի, իրավիճակի, գնդակի հետագծի ուսումնասիրության արդյունքում, ըստ նախնական տվյալների, կրակոցն արձակվել է ՊՊԾ գնդի տարածքից՝ լուսանկարում պատկերված մասնաշենքի տանիքից: 1. Տեղը, ուր խոցվել է մեքենան և սպանվել է ՈԶ զինծառայողը: 2. Արձակված գնդակի հետագիծը:… Կարդալ ավելին »

[:hy]Ամենայն պատասխանատվությամբ տեղեկացնում ենք` ոստիկանը մեր կրակոցից չի սպանվել. Վարուժան Ավետիսյան. 1in.am[:]

[:hy]Ամենայն պատասխանատվությամբ տեղեկացնում ենք, որ ոստիկանը մեր կրակոցից չի սպանվել; Քիչ առաջ մեզ հետ զրույցում նշեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը: «Տվյալ վայրը մեզ համար տեսանելի չէ, ամենայն հավանականությամբ, նա սպանվել է հենց իրենց աջուձախ արձակած դիպուկահարի կրակոցից: Չեմ ուզում ասել՝ միտումնավոր, բայց որ մեր կողմից չի եղել, վստահեցնում եմ»,- ընդգծեց Ավետիսյանը: Նա ասաց… Կարդալ ավելին »

[:hy]Դիպուկահարի կրակոցից զոված ոստիկանի մասին որոշ մանրամասներ.[:]

[:hy]…Սենց ասեմ կարճ-նախ չեմ հավատում որ ծռերից են խփել, քանի որ ԵԹԵ ասում են, որ ավտոյի մեջ նստած ա եղել ու ՀԵՆՑ ԸՆԵՆՑ տեղը ոչ մեկ չէր խփի, ԵԹԵ պեռեստռելկայա եղել ու Յուրան գնացել ա առաջ կրակն ընդունել ա իր վրա, ապա դա ուրիշ բան, դա իր պարտքն ա կատարել, հարգվեց, քանի որ դա իր… Կարդալ ավելին »

[:hy]ԱԱԾ-ի հրամանով «Միայնակ Գայլի» ընտանիքին զրկել են նպաստից.Medialab[:ru]«Միայնակ Գայլի» ընտանիքին զրկել են նպաստից. Այցելություն Ծաղկահովիտ՝ Խանդոյանների ընտանիքին[:]

[:hy]Էսօր Արթիկից Ապարանով գալուց ճամփին ոստիկաններ էին կանգնած՝ ավտոմատներով։ Կանգնացնում էին համարյա բոլորին։ Ես ու հորեղբորս աղջիկն էինք՝ Մերին, ճամփին որոշեցինք մտնել Ծաղկահովիտ, Արայիկ ու Արարատ Խանդոյանների գյուղը։ Գյուղում մի տեսակ ծպտված շարժ կար, իսկ ընդհանրապես՝ սառած անշարժություն էր, սենց սովետական բլածություն։ Մերին ասեց՝ արի էն տատիկին հարցնենք Արայիկենց տան տեղը։ Մենակ տատիկ էր, գնում… Կարդալ ավելին »

[:hy]Զինյալների կողմից սպանված ոստիկանը երեք երեխա ուներ[:]

[:hy]Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ՊՊԾ գնդի տարածքում զինյալ դիպուկահարի կողմից արձակած կրակից սպանվել է գնդից 350-400 մետր հեռավորության վրա ավտոմեքենայի մեջ գտնվող ոստիկանության զորքերի ծառայող, 1986 թ. ծնված Յուրա Տեփանոսյանը: 30-ամյա ոստիկանը 3 երեխաների հայր էր. 3-րդ երեխան վերջերս էր ծնվել: Յուրա Տեպոնոսյանն ընտանիքի միայն աշխատողն էր: Ի դեպ, սպանված ոստիկանի ընտանիքն ապրում է վարձով: [:]