[:hy]The New York Times. «Այո, դա ցեղասպանություն է». «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ»[:]

[:hy]Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Բունդեսթագի ընդունած բանաձևն է:

«Այո, դա ցեղասպանություն էր». այսպես է վերնագրել իր այսօրվա խմբագրականը The New York Times օրաթերթը:

«Գրեթե ամեն տարի Թուրքիան ջղաձգումների գիրկն է ընկնում, երբ որևէ մեկը համարձակվում է ճշմարտությունն ասել նրա մութ անցյալի մասին: Այս անգամ Թուրքիան հետ է կանչել Բեռլինում հավատարմագրված իր դեսպանին և ծանր հետևանքներով է սպառնում, այն բանից հետո, երբ գերմանական խորհրդարանը քվեների ճնշող մեծամասնությամբ Օսմանյան կայսրությունում հարյուր տարի առաջ տեղի ունեցած հայերի կոտորածը ցեղասպանություն որակեց», — կարդում ենք The New York Times-ի խմբագրականում:

«Պարոն Էրդողանի հայտարարությունները դատարկ սպառնալիքներ չեն: Թուրքիան Մերձավոր Արևելքում ՆԱՏՕ-ի առանցքային գործընկերն է, կարևոր է նաև Գերմանիայի ու Եվրամիության համար` սիրիացի փախստականների հոսքը կասեցնելու համատեքստում: Տիկին Մերկելը երեկվա քվեարկությանը ներկա չէր, թեև չընդդիմացավ դրա անցկացմանը: Օբաման, օրինակ, 2008-ին նախագահի թեկնածու եղած ժամանակ խոստացավ 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչել, սակայն հետագայում չդիմեց այդ քայլին», — գրում է The New York Times-ը` հավելելով. — «Գերմանացիները, սակայն, ովքեր հիացմունքի արժանի ձևով կարողացան առերեսվել սեփական պատմության ընթացքում տեղի ունեցած ցեղասպանությանը, ճիշտ պահվածք ցուցաբերեցին` չընկրկելով Էրդողանի սպառնալիքների առջև»:

«Արդյո՞ք Բունդեսթագում կայացած քվեարկությամբ Թուրքիան կորցրեց իր միակ եվրոպացի բարեկամին», — այս հարցի պատասխանն է փորձում գտնել Foreign Policy հանդեսը՝ մեջբերելով Վաշինգտոնում գործող Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի թուրքական հետազոտությունների բաժնի հիմնադիր Բյուլենթ Ալիրիզայի խոսքը․ — «Մի իրավիճակում, երբ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը բավական ծանր կացության մեջ է, Գերմանիան իրականում միակ պետությունն է մնացել, որ կարող էր ըմբռնումով մոտենալ Անկարայի խնդիրներին: Գրեթե միանշանակ է, որ տեղի ունեցածը կազդի թուրք-գերմանական հարաբերությունների վրա, սակայն դժվար է ասել` արդյո՞ք բարդությունները ավելի հեռուն կգնան, քան դեսպանին հետ կանչելն ու [թուրքական] խորհրդարանի պատասխան հայտարարությունը»:

«Գերմանիայի հետ կոնֆլիկտը կարող է շատ թանկ արժենալ դիվանագիտական մեկուսացման և տնտեսական անկայունություն պայմաններում գտնվող Թուրքիայի համար», — The Los Angeles Times-ի հետ զրույցում նշում է Սենթ Լոուրենսի համալսարանի պրոֆեսոր, թուրքագետ Հովարդ Այզենշտադը: «Ցեղասպանության ժխտումը Թուրքիայի պատմական հիշողության բաղկացուցիչ մասն է: Այս մտայնության հիմքում ընկած է այն պնդումը, ըստ որի, ոչ-մահմեդական փոքրամասնությունները համագործակցում էին Արևմուտքի հետ` երկիրը մասնատելու նպատակով: Սա մի մոտեցում է, որ Թուրքիայում որպես Արևմուտքի հետ հարաբերությունների հիմք է ծառայում: Բունդեսթագում հաստատված բանաձևը թուրքերի մեծամասնության համար վերոհիշյալ մտայնության ևս մեկ օրինակն է», — ասում է Այզենշտադը:

«Թուրքիան ոչ թե ցանկանում է ավելի եվրոպական դառնալ, այլ հակառակը», — Financial Times-ում հրապարակած հոդվածում պնդում է հայտնի թուրք արձակագիր Էլիֆ Շաֆաքը: «Մեկուսացման կողմնակիցները թուրքերին ասում են, որ եվրոպական մոդելը ձախողվել է, և հարկավոր է նոր, ազգային խառնվածքին համապատասխան մի տարբերակ գտնել: Եվրոպացի քաղաքական գործիչները, որոնց որպես հակաթուրքական տրամադրություններ դավանող են ներկայացնում, իրականում նպաստում են Թուրքիայում կոշտ մոտեցման կողմնակիցների դիրքերի ամրապնդմանը: Օրինակ, դեռ մինչև գերմանական խորհրդարանում կայացած քվեարկությունը Էրդողանը զգուշացնում էր, որ այդ որոշումը կարող է վնասել հարաբերություններին` դիվանագիտական, տնտեսական, քաղաքական և ռազմական», — գրում է Շաֆաքը:

«Բունդեսթագում կայացած քվեարկության ժամկետի ընտրությունը վատթարագույնն էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի համար», — գրում է Economist-ը: «Հենց Մերկելն էր փախստականների շուրջ համաձայնության հիմնական ճարտարապետը և ավելի քան որևէ այլ եվրոպացի առաջնորդ ցանկանում էր հասնել ներգաղթյալների խնդրի «եվրոպական լուծմանը»: Մերկելի այդ ջանքերը, սակայն, Էրդողանը որպես թուլություն ընկալեց` շարունակելով ամրապնդել իր անձնական իշխանությունը: Եվրոպայից հնչող քննադատությանն ի պատասխան էլ Էրդողանը սպառնում էր տապալել ներգաղթյալների շուրջ համաձայնագիրն ու թույլ տալ հարյուր հազարավոր գաղթականներին Թուրքիայի տարածքով անցնել Հունաստան: Ստեղծված իրավիճակում Գերմանիայում սկսեցին խստորեն քննադատել Մերկելին` նրան մեղադրելով բռնապետին ծախվելու մեջ», — գրում է Economist-ի հոդվածագիրը:

«Թուրքիայի` սեփական պատմությանն առերեսվելուց և ներկայացվող մեղադրանքները քննելուց խուսափելու պատճառներից մեկը այդ երկրի հիմնադիր հայրերի միատարր պետություն կառուցելու՝ շատ հաճախ արյունահեղությամբ ուղեկցվող  փորձերն էին», — գրում է Դուբլինում լույս տեսնող The Irish Times-ը` ամփոփելով. — «Հայոց ցեղասպանությունն իր անունով կոչելու Թուրքիայի մերժման պատճառները շատ ավելի խորն են, քան պարզապես հարյուրամյա վաղեմության սխալների պարզ ժխտումը»:

resize[:]

Նմանատիպ նորություններ

Դժգոհ են օրիորդի կառավարումից. Էջմիածնի քաղաքապետի... «Իրատես» թերթը գրում է. «Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, հաղթելով 12 թեկնածուների, այսօր կրկին պետք է կռիվ տա եւս մի խումբ էջմիածինցիների հետ...
Ցոփ ու շվայտ. ՊԵԿ-ում ամեն ամիս են պարգևավճարներ ս... «Ժամանակ» թերթը գրում է. «Յուրաքանչյուր ամիս մինչև ամսվա 7-ը ՊԵԿ բոլոր աշխատակիցները ստացել են պարգևավճարներ նվազագույնը 1 դրույքի չափով։ Արդեն ամ...
Ռոբերտ Քոչարյանը մտադիր է առաջադրվել Արցախի նախագա... «Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանը կարող է փորձ անել առաջադրվել հաջորդ տարվա սկզբին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահական ընտրությու...
Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կմտնի ակտիվ ... «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանություն-«Լուսավոր Հայաստան» անակնկալ առճակատումը, ըստ որոշ լուրերի, «ստրախովկայի» համար արվեց, որ տպավորությ...
Աննա Հակոբյանը, իր գրասենյակը տեղափոխել է կառավարո... «Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, իր գրասենյակը տեղափոխել է կառավարության շենք: Քանի որ Արարատ Միրզոյանի ԱԺ...
Արարատ Միրզոյանի վարորդ ընկերը նշանակվել է ԱԺ աշխա... «Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը վերջապես իր վարորդ ընկերոջն էլ աշխատանքի տեղավորեց խորհրդարանում․ երեկ ԱԺ աշխատ...
Նոր իշխանությունները բավական շոյվել են Սամվել Ալեք... «Իրավունք» թերթը գրում է. «Գործարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն արդեն տեւական ժամանակ է` իրեն պատկանող սուպերմարկետն...
Ամենաբարձր պաշտոնյան՝ սթրեսի մեջ. «Հրապարակ»... Երբ դու խոսում ես, պետք է հաշվի առնես, որ յուրաքանչյուրը «լսում» է այն, ինչը հաճելի է կամ հակառակը՝ տհաճ իր ականջին։ Մեկը Նիկոլ Փաշինյանի երկօր...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով