[:hy]97 տարի առաջ այս օրը Թալեաթին, Էնվերին և Ջեմալին մեղադրանք առաջադրվեց՝ պատերազմական հանցագործության, այդ թվում՝ հայերի ու հույների կոտորածների համար[:]

By | 10.06.2016
Загрузка...

[:hy]97 տարի առաջ այս օրը` 1919-ի հունիսի 10-ին, Օսմանյան կայսրության Մեծ Վեզիր, ներքին գործերի նախարար Մեհմեդ Թալեաթ Փաշան (1874–1921), պատերազմի նախարար Իսմայիլ Էնվեր Փաշան (1881–1922), նավատորմի նախարար Ահմեդ Ջեմալ Փաշան (1872–1922) և դոկտոր Նազըմը մեղավոր ճանաչվեցին պատերազմական հանցագործություն կատարելու գործում և Թուրքական ռազմական դատարանի կողմից հեռակա կարգով դատապարտվեցին մահապատժի:

Ինչպես հիշատակում է Horizon Weekly պարբերականը` Թուրքական ռազմական դատարանը ձևավորվել էր 1919-20 թվականներին` Մուդրոսի զինադադարի կնքումից անմիջապես հետո:

Միություն և առաջադիմություն  կոմիտեի ղեկավարների նկատմամբ մի շարք մեղադրանքներ ներկայացվեցին, այդ թվում` Սահմանադրության խախտում, պատերազմական շահարկումներ և հայերի ու հույների կոտորածներ: Դատարանի վճռով նրանց համար մահապատիժ էր սահմանվում:

Թուրքական ռազմական դատարանը հարկադրված փակվեց Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ թուրքական ազգային շարժման կազմավորման ժամանակ: Իսկ նրանք ովքեր ազատազրկման էին դատապարտվել, 1923-ի մարտի 31-ին համաներման արժանացան նոր ձևավորված քեմալական կառավարության կողմից:

46116

Artsakhpress[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...