[:hy]30 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ. ԲԱՐՍԵԼՈՆԱՆ ՈՒ ԼԻՈՆԸ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՆ ՀԱՍԵԼ[:]

[:hy]Ֆրանսիական «Լիոնի» պաշտպան Սամուել Ումտիտին մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն:

«L’Equipe»-ը հայտնում է, որ կողմերը վերջնական պայմանավորվածության են հասել 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ: Այն կկազմի 30 միլիոն եվրո և կնախատեսի հնարավոր բոնուսներ:

Կատալոնացիներն Ումտիտիի հետ 5 տարվա պայմանագիր կստորագրեն: Համաձայնագիրը կարող է կնքվել արդեն վաղը:

Հիշեցնենք, որ պաշտպանը ներկայում Ֆրանսիայի հավաքականի կազմում մասնակցում է Եվրոպայի առաջնությանը:

samuel_umtiti

Armsport[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով