Ամենօրյա արխիվներ: 23.06.2016

[:hy]Հավատում եք ավելի շատ Բաքվին, քան մեր դիրքորոշմանը. Շարմազանով (տեսանյութ)[:]

[:hy]Սարգսյանը  հիմնականում խոսել է Սանկտ Պետերբուրգ կատարած այցի  և եռակողմ հանդիպման արդյունքներից: «Հայկական կողմի դիրքորոշումը  ԼՂՀ հիմնահարցի կարգավորման առումով չի փոխվել, հստակ է, մենք բացառապես խնդրի  խաղաղ կարգավորման կողմնակից ենք: Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա նախագահների երկկողմ հանդիպումը բավականին արդյունավետ է եղել»: Էդուարդ Շարմազանովը նշեց նաև Սերժ Սարգսյանի ԼՂՀ կատարած այցի մասին և ասաց,… Կարդալ ավելին »

[:hy]Էլեկտրիկ Երևանի դեպքերից մեկ տարի անց բլեֆները ջրի երես են դուրս գալիս (տեսանյութ) [:]

[:hy]եկ տարի առաջ այս օրը Բաղրամյան պողոտան անանցանելի էր. պատճառը Հայաստանում իր նախադեպը չունեցող քաղաքացիական պայքարն էր ընդդեմ էլեկտրաէնրգիայի թանկացման, որն առավել հայտնի է #electrycerevan անվամբ: Անընդհատ շարունակվող գործի քննությունն այդպես էլ իր արդյունքները չի տալիս. պատասխանատվության ենթարկվողներ չեղան: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը նշում է, որ եղել են տեսանյութեր որտեղ հստակ երևում է,… Կարդալ ավելին »

[:hy]Ո՞ւր է շտապում Սերժ Սարգսյանը (տեսանյութ) [:]

[:hy]ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է Սերժ Սարգսյանի ավտոշարասյունը: Ըստ երևույթին, նա շտապում էր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստին, որն ավանդաբար տեղի է ունենում հինգշաբթի օրերին: Պետերբուրգյան հանդիպման, Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունների և Սարգսյանի` Արցախ մեկնելու ֆոնին այսօրվա նիստն իրոք հետաքրքիր կարող է լինել: [:]

[:hy] Արա ձեզ իսկականից թվումա որ Երևանում կամ Մոսկվայում ե՞ն մեր հողերի բախտը որոշողները նստած[:]

[:hy]Նոր Եղնիկներից վերադարձա, հասա Երևան ու ասացին, որ (բա գիտե՞ս «հողերը հանձնել» ենք…) Բա իմանայի, մի երկու բուռ հետս կգողանայի կբերեի… Արա ձեզ իսկականից թվումա որ Երևանում կամ Մոսկվայում ե՞ն մեր հողերի բախտը որոշողները նստած: Գրում է Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում [:]

[:hy]Ի՞նչ կտա մեր երկին Հռոմի Պապի այցը. հարցում (տեսանյութ) [:]

[:hy]Հունիսի 24-ին Հայաստան կայցելի Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը: ArmLur.am-ը փորձեց երևանցիներից պարզել` տեղյա՞կ են արդյոք Հռոմի պապի այցի մասին, և ըստ իրենց` ի՞նչ նշանակություն կունենա այն մեր երկրի համար: Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: [:]

[:hy]Գերմանիայում զինված անձը կրակ է բացել կինոթատրոնում[:]

[:hy]Այսօր հարձակում է տեղի ունեցել գերմանական Վիերնհեյմ քաղաքում: BBC-ի հաղորդմամբ, դիմակավորված զինված անձը կրակ է բացել քաղաքի կինոթատրոններից մեկում՝ վիրավորելով առնվազն 20 մարդու: Երկրի հանրային հեռուստաընկերությունը (ARD), հղում կատարելով երկրի ներքին գործերի նախարարությանը, հաղորդում է, որ կասկածյալը սպանվել է իրավապահների կողմից: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ»[:]

[:hy]Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը այցելել են Ժիրայր Սեֆիլյանին[:]

[:hy]Հունիսի 22-ին Հայ Ազգային Կոնգրես խմբակցության պատգամավորներ Լեւոն Զուրաբյանը եւ Արամ Մանուկյանը այցելել են Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում գտնվող Ժիրայր Սեֆիլյանին, Շանթ Հարությունյանին եւ Վալոդյա Ավետիսյանին: [:]

[:hy]Ժիրայր Սեֆիլյանը պատռում է Սերժ Սարգսյանի դիմակը. «Ա1+»[:ru]Ժիրայր Սեֆիլյանը պատռում է Սերժ Սարգսյանի դիմակը[:]

[:hy]Ի պաշտպանություն Ժիրայր Սեֆիլյանի՝ այս պահին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները երթ են անցկացնում Երեւանի կենտրոնական փողոցներով: Նրանց պահանջը մեկն է՝  ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին: «Ժիրայր  Սեֆիլյանը գտնվում է Սերժ Սարգսյանի ձեռքում, որպես պատանդ, վաղը մեր որդիների հերթն է  զոհվելու, եւ տալու ենք ոչ թե 100,  այլ հազար զոհ, որովհետեւ Ադրբեջանը շարունակում է զինվել:… Կարդալ ավելին »

Ռուբեն Առաքելյանը սկսել է վարժ խոսել

[:hy]Ապրիլյան պատերազմում ծանր վիրավորում ստացած Ռուբեն Առաքելյանի մոտ  Գերմանիայում բուժման առաջին օրերից դրական տեղաշարժ է գրանցվել։ «Ռուբենն արդեն վարժ խոսում է։ Կերակրափողի խնդիրը լուծվել է»,-«Ա1+»-ին հայտնեց Ռուբենի ազգականը՝ Նարինե Թումանյանը։ Զինվորին նաև հաճախ սայլակով հանում են դուրս՝ զբոսանքի։ Բոննի համալսարանին կից նեյրովիրաբուժական կլինիկայում, որտեղ բուժվում է Ռուբենը, վիրահատության մասին դեռ խոսք չկա։ «Որոշ ժամանակ դեռ… Կարդալ ավելին »

[:hy]Ս. Օհանյանն այցելել է ռազմարդյունաբերական ձեռնարկություն[:]

[:hy]Հունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն եղել է ՀՀ ռազմարդյունաբերական ձեռնարկություններից մեկում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը մասնակցել է ձեռնարկության նոր արտադրամասի բացմանը: Ողջունելով արտադրամասի բացման արարողության մասնակիցներին և ձեռնարկության աշխատակազմին, ՀՀ պաշտպանության նախարարը փաստել է, որ տարեցտարի հետևողականորեն ընդլայնվում են հայրենական ռազմարդյունաբերության հնարավորությունները: Սեյրան Օհանյանը համոզմունք է հայտնել, որ Ռազմական արդյունաբերության պետական կոմիտեի ստեղծմամբ պաշտպանության… Կարդալ ավելին »