[:hy]2016 հուլիսի 27-ին կլրանա ծննդկան Մերի Մարգարյանի մահվան գործով մեկ տարին. «Ժողովուրդ» [:]

[:hy]«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2015 հուլիսի 27-ին կլրանա ծննդկան Մերի Մարգարյանի մահվան գործով մեկ տարին, սակայն փաստի առթիվ հարուցված քրեական գործը դեռեւս Շենգավիթ վարչական շրջանի դատարանը վարույթ չի ընդունել: Պարզվում է՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը գործը վերադարձրել է դատախազին` թերությունները շտկելու համար: Ըստ շրջանառվող լուրերի՝ իրականում նշված քրեական գործն իրավապահներին վերադարձնելն ավելի լուրջ նպատակներ է հետապնդում: Դավիթ Բալայանը նախկինում աշխատել է Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Նրա ու դատարանի նախագահ Վարդան  Աբրահամյանի հարաբերությունները, մեղմ ասած, այդքան էլ բարի դրացիական չեն: Մյուս կողմից բոլորին հայտնի է, որ Մերի Մարգարյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործը հսկող դատախազն էլ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Վարդան Աբրահամյանի որդին է` Ալիկ Աբրահամյանը: Ուստի կասկածներ կան, որ այսպիսով Բալայանը հաշվեհարդար է տեսնում իր նախկին «ղեկավարի» հետ՝ նրա որդուն մեղադրելով անգրագետ մեղադրանք ներկայացնելու մեջ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

1127[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով