Ամենօրյա արխիվներ: 20.06.2016

[:hy]«Եթե այդպես շարունակվի, ՀԱՊԿ-ի այդ վարքագիծը կգնահատվի որպես վախկոտություն». ռուսաստանցի քաղաքագետ[:]

[:hy]Հայ-ռուսաստանյան հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միացյալ տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը շատերը գնահատում են որպես Հայաստանի կողմից օդային տարածքը Ռուսաստանին զիջելու քայլ: ՀՀԿ խմբակցության ղեկավարն այսօր հայտարարեց, որ ՀՕՊ ուժեր ստեղծելու համաձայնագիրը Հայաստանը կվավերացնի այն ժամանակ, երբ տեսնի դրա անհրաժեշտությունը: Առայժմ այն չընդգրկվեց ԱԺ արտահերթ նիստի օրակարգ: Ռազմավարական մոդելավորման ռուսաստանյան կենտրոնի փոխնախագահ Գրիգորի Տրոֆիմչուկն, անդրադառնալով հակաօդային… Կարդալ ավելին »

[:hy]Ադրբեջանի պարագայում բարդ է լինելու ակնկալել խնդրի շուտափույթ կարգավորում. Դավիթ Բաբայան[:]

[:hy] Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունները կարևոր են, սակայն Ադրբեջանի պարագայում բարդ է լինելու ակնկալել խնդրի շուտափույթ կարգավորում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն` անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանն ու հնչեցված հայտարարություններին: «Մենք միշտ ասել ենք, որ հակամարտության կարգավորման գործընթացում սա մի նոր ուղղություն է,… Կարդալ ավելին »

[:hy]Սեֆիլյանի բնակարանից առգրավել են երկու փչացած հեռախոս եւ մեկ նամակ[:]

[:hy]Ինչպես փոխանցում է ԳԱԼԱ-ի թղթակիցը, Ժիրայր Սեֆիլյանին պատկանող բնակարանի խուզարկությունն ավարտվել է: Ուժայինները զենք-զինամթերք չեն գտել  ոչ Սեֆիլյանի տնից, ոչ նկուղից, ոչ էլ գրասենյակից: Սեֆիլյանին պատկանող բնակարանում գտել են մեկ նամակ, որը Սեֆիլյանին գրել է ընկերն արտերկրից, պարզապես նամակը գրված է եղել մանր տառերով եւ կասկածներ է  հարուցել: Առգրավվել է նամակը եւ եւս երկու փչացած հեռախոս,… Կարդալ ավելին »

[:hy]Եվրո-2016. Սլովակիա — Անգլիա, Ռուսաստան — Ուելս. Մեկնարկային կազմեր[:]

[:hy] Հայտնի են Սլովակիա – Անգլիա եւ Ռուսաստան – Ուելս Եվրո-2016-ի երրորդ տուրի խաղերում թիմերի մեկնարկային կազմերը: 2 խաղերն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23:00-ին:   Եվրո-2016, երրորդ տուր Սլովակիա — Անգլիա՝ 23:00, Սենտ Էթյեն Սլովակիա. Մատուշ Կոզաչիկ, Պետեր Պեկարիկ, Մարտին Շկրտել, Յան Դյուրիցա, Տոմաշ Հուբոչան, Դուդա, Մարեկ Համշիկ, Յուրայ Կուցկա, Վլադիմիր Վայս, Ռոբերտ Մակ, Վիկտոր Պեչովսկի: Անգլիա. Ջո Հարթ, Նատանիել Կլայն, Քրիս Սմոլինգ,… Կարդալ ավելին »

[:hy]Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հերթական դրամական օժանդակությունը ցուցաբերեց 100 սիրիահայ ընտանիքների[:]

[:hy]Հունիսի 20-ին` փախստականների միջազգային օրվա առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակը դրամական օժանդակություն ցուցաբերեց 100 կարիքավոր սիրիահայ ընտանիքների: «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության հետ համատեղ կազմակերպված միջոցառումը սկսվեց միասնական աղոթքով: Ապա օրվա առիթով ներկաներին խոսքով դիմեց Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս… Կարդալ ավելին »

[:hy]Մամուլի հաղորդագրություն[:]

[:hy]ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության ներկայացուցիչները, ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության ուժերի ու միջոցների կառավարման մարմինների և կազմավորումների օպերատիվ ու մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2016թ. պլանի համաձայն, հունիսի 20-ից 24-ը մասնակցում են Տաջիկստանի Հանրապետության տարածքում ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի օպերատիվ բացազատման նոր նշանակված շրջանների տեղազննման օպերատիվ դաշտային ելքին: [:]

[:hy]Պաշտպանության նախարարն այցելել է ուսումնական զորամաս[:]

[:hy]ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության պլանի համաձայն` զինված ուժերի ուսումնական զորամասերում անցկացվում են ամփոփիչ ավարտական քննություններ: Ավարտական քննությունների շրջանակում անհատապես ստուգվում և գնահատվում են կուրսանտների` կրտսեր հրամկազմի պատրաստության ծրագրով և մարտական պատրաստության նորմացույցներով նախատեսված տեսական և գործնական գիտելիքները: Ավարտական քննությունները հաջողությամբ հանձնած ու կրտսեր հրամանատարների ու մասնագետների որակավորում ստացած կուրսանտները համալրում են զինված ուժերի ստորաբաժանումները:… Կարդալ ավելին »

[:hy]Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը[:]

[:hy]Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը: Նշենք, որ Բուշ-դյու-Ռոնը Ֆրանսիայի ամենամեծ դեպարտամենտներից է, որի կազմում ընդգրկված է 119 քաղաք: Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները հիմնված են ամուր բարեկամության վրա, և երկու երկրների միջև ձևավորված օրինակելի համագործակցության մասին են վկայում ոչ միայն բարձր… Կարդալ ավելին »

[:hy]ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՏ[:]

[:hy] Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սանկտ Պետերբուրգում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Հանրապետության Նախագահը ներկայացրել է իր տպավորությունները Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումներից:  [:]

[:hy]Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ[:]

[:hy] Սանկտ Պետերբուրգում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նախագահներ Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և ԱդրբեջանականՀանրապետության նախագահները 2016թ. հունիսի 20-ին հանդիպեցին Սանկտ Պետերբուրգում` ՌԴ Նախագահի… Կարդալ ավելին »