Ամենօրյա արխիվներ: 18.06.2016

[:hy]Խորհրդակցություն՝ նվիրված Արցախում զբոսաշրջության զարգացմանը[:]

[:hy]Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախում զբոսաշրջության զարգացմանն առնչվող հարցերին: Համապատասխան զեկույցով հանդես է եկել ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ զբոսաշրջությունը մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման առանցքային ոլորտներից է, որը նաեւ հանդիսանում է Արցախն արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու եւ Հայրենիք-Սփյուռք կապերն ամրապնդող կարեւոր միջոցներից մեկը:… Կարդալ ավելին »

[:hy]Նախագահն արժեքավոր նվերներ է հանձնել առարկայական օլիմպիադայի ՀՀ եզրափակիչ փուլում մրցանակային տեղեր գրաված ԼՂՀ մասնակիցներին[:]

[:hy]Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին հանդիպում է ունեցել 2015-2016 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի ՀՀ եզրափակիչ փուլում մրցանակային տեղեր գրաված եւ գովասանագրերի արժանացած ԼՂՀ մասնակիցների եւ նրանց ուսուցիչների հետ: Նախագահն արժեքավոր նվերներ է հանձնել աշակերտներին եւ դրամական պարգեւներ ուսուցիչներին: Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ կրթության ոլորտի զարգացումը ժամանակի պահանջներին համապատասխան եւ այստեղ առկա… Կարդալ ավելին »

[:hy]Շուտով շահագործման է հանձնվելու հրամանատարաշտաբային ֆակուլտետի նոր մասնաշենքը[:]

[:hy]Հունիսի 18-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային այցով եղել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ Այցի նպատակը ռազմական համալսարանի տարածքում կատարված կապիտալ շինարարական աշխատանքներին և հրամանատարաշտաբային ֆակուլտետի նոր` շուտով շահագործման հանձնվող մասնաշենքի շենքային պայմաններին ծանոթանալն ու առաջիկա ծրագրերի քննարկումն էր։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է մասնաշենքում, կատարված աշխատանքները քննարկել կապիտալ շինարարության ոլորտի պատասխանատուների… Կարդալ ավելին »

[:hy]Տեղի ունեցավ կախաղան բարձրացված Հնչակյան 20 նահատակների ոգեկոչման երեկո[:]

[:hy]Հունիսի 18-ին «Առնո Բաբաջանյան» սրահում տեղի ունեցավ կախաղան բարձրացված Հնչակյան 20 նահատակների ոգեկոչման երեկո, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Սեդրակ Աճեմյանը, պետական, քաղաքական գործիչներ, հոգևորականներ, խորհրդարանի անդամներ, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հնչակյան 20 նահատակների հիշատակը:… Կարդալ ավելին »

[:hy]Սփյուռքի նախարարը մասնակցեց «Հելիոս պոդոլագիա» բժշկական կենտրոնի բացման արարողությանը[:]

[:hy]Հունիսի 18-ին Ամիրյան 27/1 հասցեում ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց սփյուռքահայ բժիշկ Հելեն Ազարյանի «Հելիոս պոդոլագիա» բժշկական կենտրոնի բացման արարողությանը: Ողջունելով ներկաներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց նախաձռնությունը կյանքի կոչած քուվեյթահայ բժիշկ Հելենին, կենտրոնի աշխատակիցներին, հատկապես հայ կանանց՝ նման բացառիկ ծառայություններից օգտվելու հնարավորության համար, նա բարձր գնահատեց այն սփյուռքահայերի ջանքերը, ովքեր հայրենիքում ներդրումներ են կատարում… Կարդալ ավելին »

[:hy]«Ճգնաժամի հինգ տարին. նոր կյանքի մաքառման հինգ տարին» խորագրով միջոցառում նվիրված փախստականների համաշխարհային օրվան[:]

[:hy]Հունիսի 18-ին Մարիոթ հյուրանոցի Արարատ սրահում տեղի ունեցավ Փախստականների համաշխարհային օրվան նվիրված՝ «Ճգնաժամի հինգ տարին. նոր կյանքի մաքառման հինգ տարին» խորագրով՝ ՄԱԿ ՓԳՀ-ի և Օքսֆամ կազմակերպության համատեղ միջոցառումը, որն անցկացվեց ՄԱԿ ՓԳՀ-ի՝ «Մենք կանգնած ենք Փախստականների կողքին» և Օքսֆամի «Սիրիայի կողքին» քարոզարշավների շրջանակներում: Բացման խոսքով հանդես եկան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի… Կարդալ ավելին »

[:hy]Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց ունեցավ Ֆեդերիկա Մոգերինիի հետ[:]

[:hy]Հունիսի 18-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց ունեցավ Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Զրույցի ընթացքում քննարկվեցին Հայաստան — Եվրոպական միություն համագործակցության մի շարք հարցեր, անդրադարձ արվեց Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԵՄ աջակցությանը։ [:]

[:hy]Ռազմաշաբաթ. Հայաստան. 12–18 հունիսի, 2016[:]

[:hy]Շաբաթն առաջնագծում հանգիստ է եղել • Ինքնասպան է եղել ՊԲ զինծառայող • Նշանակվել է ՀՀ ԶՈւ հետախուզության պետ • Հանդիպել են ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները • Մովսես Հակոբյանը հանդիպել է Իրանի պաշտպանության նախարարին • ՀՀ ՊՆ պաշտոնյաներին ընդունել է Բակո Սահակյանը • Քննարկվել է հայ-չեխական ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի նախագիծը • Անցկացվել է ՀՀ ռազմարդյունաբերության… Կարդալ ավելին »

[:hy]ՀՀ ՊՆ պատվիրակությանն ընդունել է Իրանի պաշտպանության նախարարը[:]

[:hy]Հունիսի 14-ից 17-ը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով եղել է Իրանում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը։ Հայկական պատվիրակությանն ընդունել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-իրանական համագործակցության հեռանկարային զարգացմանն առնչվող հարցեր: Այցի արդյունքում պայմանավորվածություններ են… Կարդալ ավելին »