Ամենօրյա արխիվներ: 16.06.2016

[:hy]Որքա՞ն գումար կստանաք նախկին ԽՍՀՄ Խնայբանկում ներդրած ավանդների դիմաց[:]

[:hy]Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական խնայբանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիր «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետով սահմանված է, որ 2016 թվականին շարունակվում է «ՎՏԲ – Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի… Կարդալ ավելին »

[:hy]Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Նիդեռլանդների Թագավորության դեսպանին[:]

[:hy]Հունիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Իոս Դաումային (նստավայրը` Թբիլիսի): Հանդիպմանը Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ երկու ժողովուրդների միջև առկա ջերմ կապերին ու զարգացող գործակցությանը` իր գնահատանքը հայտնելով նաև Նիդեռլանդների հայկական համայնքին ցուցաբերվող ուշադրության համար: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայ… Կարդալ ավելին »

[:hy]Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի 60-րդ գլխավոր վեհաժողովն անցկացվում է Երևանում[:]

[:hy]Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմկոմիտեի հրավերով՝ ս. թ. հունիսի 15-18-ը, Երևանում անցկացվում է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (The World Federation of International Music Competitions՝ WFIMC) 60-րդ` հոբելյանական վեհաժողովը: Ս. թ. հունիսի 16-ին, ժամը 09:00-ին, Մատենադարան Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական… Կարդալ ավելին »

[:hy]ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎԵՐՋԻՆ ՀՐԱԺԵՇՏՆ Է ՏՎԵԼ ՀՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ ՕՖԵԼՅԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ[:]

[:hy]Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Օֆելյա Համբարձումյանի ընտանիքի անդամների, մերձավորների և նրա արվեստի մեծաթիվ երկրպագուների հետ այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում վերջին հրաժեշտն են տվել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ժողովրդական երգարվեստի մեծ նվիրյալ Օֆելյա Համբարձումյանին: [:]

[:hy]Եվրո-2016-ում այսօր «առյուծները» կմրցեն «վիշապի» դեմ[:]

[:hy]Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում այսօր տեղի կունենա ամենասկզբունքային խաղերից մեկը: Անգլիայի հավաքականը Լանս քաղաքում կհյուրընկալի իր հարեւաններից մեկին՝ Ուելսի ընտրանուն: Թիմերը նախկինում 104 անգամ հանդիպել են կանաչ խաղադաշտերում: Անգլիական «երեք առյուծները» 68 անգամ ուժեղ են գտնվել ուելսյան «վիշապից»: Ուելսի հավաքականի վերջին հաղթանակն Անգլիայի ընտրանու նկատմամբ գրանցվել է 32 տարի առաջ, 1984 թվականի մայիսի 4-ին, երբ Մեծ… Կարդալ ավելին »

[:hy]Վարչապետը ծանոթացել է աշակերտների ռոբոտաշինական սարքավորումներին[:]

[:hy]Վարչապետ Հովիկ Աբրահամյանն  այսօր այցելել է Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց: Կառավարության ղեկավարը դպրոցի տնօրեն Հայկազ Սարիբեկյանի ուղեկցությամբ շրջել է մասնաշենքերում, ծանոթացել կրթության համար ստեղծված պայմաններին, ընթացիկ և առաջիկա ծրագրերին: Հովիկ Աբրահամյանը եղել է ֆիզիկայի և քիմիայի լաբորատորիաներում, համակարգչային դասասենյակներում, զրուցել աշակերտների հետ, ծանոթացել նրանց կողմից պատրաստված ռոբոտաշինական սարքավորումներին, ֆիզիկաքիմիական… Կարդալ ավելին »

[:hy]«Ա1+».Ռոկոկո ունիտազներ՝ Գագիկ Խաչատրյանի համար (տեսանյութ)[:]

[:hy]Այսօր ԱԺ արտահերթ նիստում մտքերի փոխանակման ժամին ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՕՊ հայ-ռուսական համաձայնագրին՝ նշելով. «ՀՕՊ զորքերի պետ Արման Վարդանյանը հունիսի 10-ին Հ1-ի լրատվական հաղորդման եթերում ասաց, որ առայժմ կործանիչ ավիացիա չունենք: Ինչպես ասում են՝ կանգնացրեք ֆայտոնը, ստեղ իջնող կա: Կործանիչ ավիացիա չունենք, քաղավիացիա չունենք, տրանսպորտային ավիացիա չունենք, բա 26 տարվա պետությունն ինչո՞վ է… Կարդալ ավելին »

[:hy]Բունդեսթագի բանաձեւի «թիրախում» սիրիահայերը կարող են լինել[:]

[:hy]Բունդեսթագի բանաձևին անցնելը, դժբախտաբար, առաջին ազդակը չէ, երբ Թուրքիան,  արտաքին իրադարձությունները պատրվակ օգտագործելով ,    հրահրում է թշնամական վերաբերմունք` պատժիչ ուժ կիրառելու Սիրիայի անզեն հայ բնաչության նկատմամբ` պատվիրելով ավերել հայկական շրջանները իր`Al-Nusra ահաբեկչական կազմակերպության արյունոտ ձեռքերով:   Ասում է քաղաքագետ Արարատ Կոստանյանը՝  բերելով այս օրինակը.  Հայոց ցեղասպանության 100-ամյակի ընթացքին Nusra-ն մեծածավալ հարձակումների ենթարկեց հայկական թաղամաասերը, որ հետևողական… Կարդալ ավելին »