Ամենօրյա արխիվներ: 09.06.2016

[:hy]Հայկ Խանումյանի գործով ձերբակալվել են աշխարհազորայիններ[:]

[:hy]ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առևանգելու փաստի առթիվ ԼՂՀ իրավապահ մարմինների  կողմից տարված քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում սույն թվականի հունիսի 9-ին ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն են մեղայականով ներկայացել մայրաքաղաքի բնակիչներ, աշխարհազորայիններ՝ 1977թ. ծնված Միքայել Միքայելի Սահակյանը և 1968թ. ծնված Սերգեյ Գեորգիի Ավանեսյանը։ Մ.Սահակյանը և Ս.Ավանեսյանը ձերբակալված են։ Իրականացվում են համապատասխան միջոցառումներ… Կարդալ ավելին »

[:hy]Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել[:]

[:hy]Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ Ակտոբե քաղաքում տեղի ունեցած աննախադեպ ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որը ղազախ զինծառայողների և անմեղ քաղաքացիների մահվան պատճառ է դարձել: [:]

[:hy]Երևանի քաղաքապետարանի կողմից դպրոցական պայուսակներ՝ ապագա աշակերտներին[:]

[:hy]Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներն ավարտող դպրոցահասակ երեխաները քաղաքապետարանի կողմից կստանան ուսումնական իրենց առաջին նվերները: Ավագ խմբերի բոլոր երեխաներին կհանձնվեն դպրոցական պայուսակներ՝ 13 անուն անհրաժեշտ դպրոցական պարագաներով՝ այդ թվում գրենական պիտույքներ և նկարչական տարբեր ալբոմներ ու ներկեր։ Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամ կազմակերպությունների կամավորների ներգրավմամբ ընդհանուր առմամբ 10.000 պայուսակներն արդեն նախապատրաստվել են և ավարտական-ամփոփիչ… Կարդալ ավելին »

[:hy]Հունիսի 11-ին Երևանում արդեն 2-րդ տարին կանցկացվի «Համով-հոտով Երևան» փառատոնը[:]

[:hy]Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախաձեռնությամբ «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով հունիսի 11-ին՝ ժամը 17:00-ից 21:00-ը,  Թումանյանի անվան այգու սկզբնամասում՝ Կիևյան կամրջի հարակից հարթակում,  կանցկացվի «Համով-հոտով Երևան» խորագրով «Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների փառատոնը: Հրավիրված մամուլի ասուլիսում միջոցառման վերաբերյալ մանրամասներ են ներկայացրել Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը և «Հայ… Կարդալ ավելին »

[:hy]«Թեթեւ վերաբերմունք՝ լուրջ փաստաթղթին» (տեսանյութ)[:]

[:hy]Այսօր ԱԺ-ում Հարկային օրենսգրքի նախագծի քննարկման ընթացքում Արամ Մանուկյանը նշեց, որ առնվազն թեթեւ վերաբերմունք է նման լուրջ նախագիծը քննարկման բերել ԱԺ քառօրյայի վերջում։ «Երեկ չէ առաջին օրն ենք ստացել այս փաստաթուղթը։ Մենք շատ լուրջ ենք վերաբերվում դրան, բայց խնդիրն այն է, որ ոչ թե մենք չենք կարդացել, այլ որեւէ տնտեսագետ, փորձագետ չի կարդացել այն։ Մեր… Կարդալ ավելին »

[:hy]ԱԱԾ-ն զգուշացնում է[:]

[:hy]ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից  իրականացված մեծածավալ  օպերատիվ-հետախուզական, որոնողական և քննչական գործողությունների  արդյունքում բացահայտվել է կեղծ փաստաթղթերի  պատրաստման և իրացման հանցավոր գործողությունների շարք: Երևանում, ինչպես նաև ՀՀ տարբեր մարզերում, բազմաթիվ  քաղաքացիների տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոններ  վաճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, ս/թ ապրիլի 20-ին Երևանի տեխզննման կետերում, առանձին համայնքների վարչական… Կարդալ ավելին »

[:hy]Սամվել Բաբայանը ՀԵՌԱՑԵԼ է[:]

[:hy]Replik.am-ի աղբյուրները Ղարաբաղից հայտնում են, որ Սամվել Բաբայանը շտապ հեռացել է Ղարաբաղից: Նրա անսպասելի հեռացումը տարբեր կերպ է մեկնաբանվում. Որոշ մարդիկ ափսոսում են, որ  նախկին հրամանատարին թույլ չտրվեց մասնակիցը լինելու Ղարաբաղի ճակատագրի հարցում, որոշներն էլ, թե իբր հիմա ի՞նչ ժողովրդի կողքին լինելը պրծա՞վ … Ուր է մեկնել Սամվել Բաբայանը՝ դեռ պարզ չի, ինչպես նաև պարզ չեն… Կարդալ ավելին »

[:hy]Բժշկուհին և բուժքույրը ձերբակալվել են՝ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ նորածնի առքն ու վաճառքը կազմակերպելու կասկածանքով[:]

[:hy]ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ 2016թ. ապրիլին նորածին երեխայի առք ու վաճառքի դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախնական քննության տվյալներով՝  նորածնի առքն ու վաճառքն իրականացվել է կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, ինչը կազմակերպելու կասկածանքով  2016թ. հունիսի 8-ին ձերբակալվել են Երևանի N բժշկական կենտրոնի բժշկուհի Կարինե Անտոնյանն ու… Կարդալ ավելին »

[:hy]Կալիֆորնիայի դատարանը երկու ամսից կլսի ամերիկահայերի հայցը ընդդեմ Թուրքիայի[:]

[:hy]Բրիտանացի հեղինակավոր լրագրողն ընդգծում է՝ Ադանայում իրենց պապերի հողերը պահանջող հայերի հայցը «պայթուցիկ ուղերձ է պարունակում»: Ընդամենը երկու ամսից Կալիֆորնիայի դատարանը կլսի երեք ամերիկահայերի հայցն ընդդեմ Թուրքիայի կառավարության, որով ցեղասպանության զոհերի ժառանգները փորձում են դատական կարգով ետ ստանալ Ադանայում իրենց պապերին պատկանող հողերը: Բրիտանացի հեղինակավոր լրագրող Ռոբերտ Ֆիսկն այսօր այս մասին հոդված է հրապարակել Independent-ում՝… Կարդալ ավելին »