Ամենօրյա արխիվներ: 08.06.2016

[:hy] Բահը առել, փոս ենք փորում, սպասում են հող լցնեն գլխին՝ թաղենք երկիրը[:]

[:hy]Երբեմն հայանպաստ, հատկապես ազգային շահերից խոսացող կուսակցությունները, երբեմն այնպիսի որոշումներ են կյանքի կոչում, որ ուզում ես ասել, կեցցե միտքը, որ ավերում է տունդ, մինչդեռ հայանպաստ ու ազգային որոշումների շվաքին՝ հակապետական որոշումներով այս մտածողները որոշում են մեր ճակատագիրը նժարի թաթերին դնել ու կշռել: Դեռ անցյալ տարի, Կլինցևիչի կարծիքով՝ ՀՕՊ միացյալ համակարգի ստեղծումն ուղղված է անկախ պետությունների… Կարդալ ավելին »

[:hy]«Սկսել 5-ամյա կրթությունից, դա համարել առաջին դասարան» (տեսանյութ)[:]

[:hy]ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանն այսօր ԱԺ-ում ԿԳ նախարարից հետաքրքրվեց կրթական ոլորտի խնդիրների մասին։ «Բոլորիս է հայտնի, որ 12-ամյա կրթական համակարգն այնքան էլ գոհացուցիչ չէ։ Եվ ծնողներն ավելի շատ բարեխոսում են տնօրենների հետ, որ երեխաներն ավագ դպրոց չգնան։ Բացի այդ, նախորդ տարի շրջանավարտների թիվը փոքր էր։ Այս տարի ինչպիսի՞ն կլինի իրավիճակը»։ «Այսօր ունենք չափորոշիչային համակարգ, օրենսդրական… Կարդալ ավելին »

[:hy]Սերժ Սարգսյանն ընդունել է Նիկոլայ Բորդյուժային[:]

[:hy]Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների անվտանգության խորհուրդների պատվիրակությունների ղեկավարներին և Կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, ովքեր Երևանում են գտնվում Կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի երևանյան նիստին մասնակցելու նպատակով: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում և ընդգծել, որ Հայաստանը, որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկիր, մեծ կարևորություն է տալիս… Կարդալ ավելին »

[:hy]«Կազո՞ւս, թե՞ կոռուպցիա. դուք որոշեք» (տեսանյութ)[:]

[:hy]«Լրանում է մեկ տարին, ինչ խաղողի հանձնած բերքի դիմաց մեծաթիվ մարդիկ չեն ստացել գումարները։ Խոստումներ է տվել կառավարությունը, որ կօգնի, չի օգնել»,-ԱԺ-ում այսօր նշեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը։ Նա շեշտեց նաև, որ կոռուպցիոն ռիսկ է տեսնում գյուղատնտեսության վիճակագրության առումով։ «Լոլիկի և պանրի հետ կապված պաշտոնական վիճակագրության մեջ նշված է. լոլիկի  ցանքատարածությունները 3 տարվա ընթացքում չեն… Կարդալ ավելին »

[:hy]«Մեկ տարում 1 մլն 700.000 դոլար շահույթ չեմ ստացել» (տեսանյութ)[:]

[:hy]«Պարոն վարչապետ, դուք հայտարարեցիք կոռուպցիայի դեմ պայքարի հերթական փուլի մեկնարկի մասին, ինչը շատ տպավորիչ էր։ Դուք, օրինակ Սերժ Սարգսյանին, ինքներդ ձեզ, Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին և ընդհանրապես, որևէ բարձրաստիճան պաշտոնյայի կոռումպացված համարո՞ւմ եք, թե՞ ոչ»,-ԱԺ-ում այսօր հարցրեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը պատասխանեց. «Նախ ես չէ, որ պիտի… Կարդալ ավելին »

[:hy]Երևանի քաղաքապետը հանդիպել է Պետրոպավլովսկ-Կամչատկայի քաղաքապետի հետ[:]

[:hy]Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Պետրոպավլովսկ-Կամչատկայի քաղաքապետ Կոնստանտին Սլիշենկոյի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Կամչատկայի մարզում Ռուսաստանի հայերի միության տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Արթուր Խաչատրյանը: Ողջունելով հյուրերին` Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել Երևանի և Ռուսաստանի Դաշնության քաղաքների հետ հարաբերությունների ներկա մակարդակը՝ ընդգծելով, որ այս հարցում, անշուշտ, իր կարևոր դերակատարումն ունի երկու ժողովուրդների բարեկամությունն ու տեղերում… Կարդալ ավելին »

[:hy]Աերացիայի կեղտաջրերի մաքրման կայանի վերակառուցման և արդիականացման աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով[:]

[:hy]«Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման ծրագրի» երկրորդ բաղադրիչով շարունակվում են Աերացիայի կեղտաջրերի մաքրման կայանի վերակառուցման և արդիականացման աշխատանքները: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանի ուղեկցությամբ շինարարության ընթացքին տեղում ծանոթացել է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Ներկայացնելով աշխատանքների ընթացքը` նշվել է, որ դրանք իրականացվում են սահմանված ժամանակացույցով: Գրեթե ամբողջությամբ ավարտվել են առաջին… Կարդալ ավելին »

[:hy]Հարգանքի տուրք` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին[:]

[:hy]Պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ Միլոշ Զեմանն այցելել է Հայոց ցեղասպանության… Կարդալ ավելին »

[:hy]Երևան քաղաքի կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրի նախագիծը կներկայացվի ավագանու քննարկմանը[:]

[:hy]Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման, ինչպես նաև Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցության և տրանսպորտի խորհուրդներին է ներկայացվել Երևան քաղաքի կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրի նախագիծը: Մասնավորապես ներկայացվել են քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում, այդ թվում տրանսպորտի և արտաքին լուսավորության, ինչպես նաև հանրային, բնակելի նշանակության շենքերում և… Կարդալ ավելին »