Ամենօրյա արխիվներ: 06.06.2016

[:hy]KICKER. ԲՈՐՈՒՍԻԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՎԱՃԱՌԻ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ, ԵԹԵ…[:]

[:hy] Գերմանական «Kicker» պարբերականը հայտնում է, որ Դորտմունդի «Բորուսիան» հնարավոր է վաճառի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ ՄԽիթարյանին, եթե նա նոր պայմանագիր չստորագրի ակումբի հետ: Հիշեցնենք, որ ռուրյան թիմի հետ Մխիթարյանի պայմանագիրն ավարտվում է 2017 թվականին: Հաջորդ ամառ Հենրիխը հնարավոր է լքի Դորտմունդն ազատ խաղացողի կարգավիճակով: Ավելի վաղ «Բորուսիայի» ներկայացուցիչները հայտնել էին, որ ամեն գնով մտադիր… Կարդալ ավելին »

[:hy]ԵՎՐՈ-2016. C ԽՄԲԻ ԱՆՈՆՍԸ[:]

[:hy] Հունիսի 10-ին Ֆրանսիայում կմեկնարկի Եվրոպայի 2016 թվականի առաջնությունը: Անդրադարձել ենք C խմբին, որում տեղ են գտել Գերմանիան, Ուկրաինան, Լեհաստանը եւ Հյուսիսային Իռլանդիան: Հունիսի 12 Լեհաստան — Հյուսիսային Իռլանդիա՝ 20:00 Գերմանիա — Ուկրաինա՝ 23:00 Հունիսի 16 Ուկրաինա — Հյուսիսային Իռլանդիա՝ 20:00 Գերմանիա — Լեհաստան՝ 23:00 Հունիսի 21 Ուկրաինա — Լեհաստան՝ 20:00 Հյուսիսային Իռլանդիա — Գերմանիա՝… Կարդալ ավելին »

[:hy]Երևանում մեկնարկել է Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային մրցույթը[:]

[:hy]Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանավորությամբ, ՀՀ մշակույթի նախարարությունը, «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան արդեն 12-րդ անգամ անցկացնում են Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը։ Այն մեկնարկել է ս. թ հունիսի 6-ին` կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, ձևավորված ավանդույթի համաձայն, Կոմիտասի անվան պանթեոնում հարգանքի տուրք մատուցելով մեծն կոմպոզիտորի… Կարդալ ավելին »

[:hy]ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գծով գործադիր տնօրենին[:]

[:hy]Հունիսի 6-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գծով գործադիր տնօրեն Ֆրենկ Հիմսկերկին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը: Ողջունելով հյուրերին` նախարարը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկին տարիների ընթացքում Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար: Անդրադառնալով համատեղ իրականացվող աշխատանքներին` Արծվիկ Մինասյանը մանրամասնորեն  ներկայացրել է   «Էլեկտրոնային հասարակություն և… Կարդալ ավելին »

[:hy]Հունիսի 11-ին Երևանում կվերաբացվի Կասյանի գյուղատնտեսական տոնավաճառը[:]

[:hy]Հունիսի 11-ին կվերաբացվի Երևան քաղաքի Կասյան փողոցի վերին հատվածում գտնվող գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը, որը կգործի յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:   Գյուղատնտեսական տոնավաճառները անց են կացվում 2011 թվականից  ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, որոնց մասնակցում են ՀՀ տարբեր… Կարդալ ավելին »

[:hy]ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում հհ պետական բյուջե է մուտքագրվել 2,4 մլն.դրամ. առգրավվել է 86.5կգ /277 հատ/ տեսակի ձուկ [:]

[:hy]ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 30.05-03.06.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 1.21մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 23 որոշում և հաշվարկվել 1.58մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Տավուշի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում 6 ֆիզիկական անձի… Կարդալ ավելին »

[:hy]Հայաստանի արտգործնախարարը հանդիպումներ ունեցավ Իրանի փոխնախագահի և Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի հետ[:]

[:hy]https://youtu.be/mOAIamqj5hM Հունիսի 6-ին պաշտոնական այցով Թեհրանում գտնվող արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրանի փոխնախագահ, Միջուկային էներգետիկայի կազմակերպության նախագահ Ալի Աքբար Սալեհիին: Ողջունելով նախարար Նալբանդյանին՝ Իրանի փոխնախագահն ընդգծեց, որ մշտապես ուրախ է հանդիպել իր լավ բարեկամին՝ Հայաստանի արտգործնախարարին, որի հետ սերտորեն համագործակցել է, երբ ղեկավարում էր Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։ Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանն… Կարդալ ավելին »

[:hy]ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կքննարկի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրները[:]

[:hy] Հունիսի 8-ից 10-ը Նյու Յորքում կկայանա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին նվիրված հանդիպումը: Հանդիպմանը մասնակցվում են ՄԱԿ-ի անդամ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ, միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին նվիրված այս քննարկմանը մասնակցում է նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական… Կարդալ ավելին »

[:hy]Հեմոդիալիզային ծառայություն` Վայոց ձորում[:]

[:hy] Վայոց ձորի մարզի «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ում այսօրվանից կգործի հեմոդիալիզային ծառայությունը: ՀՀ առողջապահության նախարարի հրամանով տվյալ բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտությունն ունեցող քաղաքացիները պետական պատվերի շրջանակում ծրագրային հեմոդիալիզի ծառայությունից կօգտվեն հենց իրենց բնակության վայրում և ստիպված չեն լինի հասնել մայրաքաղաք։ Նշենք, որ վերջին տարիներին քայլեր են ձեռնարկվել հեմոդիալիզի ծառայության աշխարհագրությունը մարզերում ընդլայնելու ուղղությամբ: ՀՀ… Կարդալ ավելին »

[:hy]Նախարար Արտեմ Ասատրյանը աշխատանքային այցով մեկնել է Ժնև[:]

[:hy]ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գխավորած պատվիրակությունը հունիսի 6-ին աշխատանքային այցով մեկնել է Ժնև՝ մասնակցելու Աշխատանքի միջազգային կազմակերպության համաժողովի 105-րդ նստաշրջանին:   Հայաստանը համաժողովին կներակայանա եռակողմ՝ ՀՀ կառավարության, Հայաստանի գործատուների հանրապետական միության, ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի մասնակցությամբ: Լիագումար նիստերը կայանալու են հունիսի 6-8-ը, որոնց ընթացքում նախատեսվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ելույթը:   Աշխատանքային այցի ընթացքում նախատեսվում են նաև առանձին հանդիպումներ… Կարդալ ավելին »