Ամենօրյա արխիվներ: 03.06.2016

[:hy]Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալական նամակ է հղել Գերմանիայի Բունդեսթագի նախագահին[:]

[:hy]Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը նամակ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտին և իր գնահատանքն ու երախտագիտությունը հայտնել հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ: Իր նամակում Նորին Սրբությունը, բարձրորեն արժևորելով պատմական արդարության վերականգնմանն ի նպաստ Գերմանիայի քաղաքական ու հասարակական գործիչների և ողջ ժողովրդի արտահայտած… Կարդալ ավելին »

[:hy]ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մասնակցելու է ԱՄՀ և ՀԲ Հոլանդիայի/Բելգիայի ենթախմբի երկրների հանդիպմանը [:]

[:hy] ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հունիսի 3-5-ը մասնակցելու է Կիևում կազմակերպվող Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի Հոլանդիայի/Բելգիայի ենթախմբի երկրների հանդիպմանը:           Հանդիպման ընթացքում քննարկվելու են «Դրամավարկային քաղաքականությունը ժամանակակից տնտեսական ու ֆինանսական աշխարհում», «Միգրացիա, տեղահանված անձինք՝ տնտեսական հետևանքները», «Հիմնական ապրանքների գներ՝ շարժիչ ուժեր և միտումներ» թեմաները:           Միջոցառման շրջանակում Արթուր Ջավադյանը հանդիպելու է… Կարդալ ավելին »

[:hy]Տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության տրանսպորտի նախարարների հանդիպումը[:]

[:hy] ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի նախագահությամբ Սոչիում  տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) տրանսպորտի նախարարների հանդիպումը։ Հանդիպմանը   մասնակցում էին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Հունաստանի Հանրապետության ենթակառուցվածքի, տրանսպորտի և կապի նախարար Խրիստոս Սպիրիդիսը, Ռուսաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Ալբանիայի,  Մոլդովայի, Սերբիայի Թուրքիայի տրանսպորտային գերատեսչությունների և գործադիր իշխանության ղեկավարներ, ՍԾՏՀ-ի գլխավոր քարտուղար… Կարդալ ավելին »

[:hy]«Երևանյան ամառ 2016». մարզահամերգային տոնահանդես`դավթաշենցի երեխաների համար[:]

[:hy]«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակներում Դավթաշեն վարչական շրջանում անցկացվել է մարզահամերգային տոնահանդես: Տոնահանդեսին ներկա վարչական շրջանի 5 մանկապարտեզների փոքրիկները մասնակցել են մարզական խաղերի, մրցույթների, համերգային ծրագրի: Միջոցառման ընթացքին հետևել են նաև Երևանի քաղաքապետարանի սպրոտի և երիտասարդության հարցերի բաժնի ներկայացուցիչները: Տոնահանդեսի ավարտին վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի անունից փոքրիկներին հանձնվել են նվերներ: Երևանի քաղաքապետարանի… Կարդալ ավելին »

[:hy]Բաժանվել են «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի բուկլետները[:]

[:hy]Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամ կազմակերպությունների կամավորները, ինչպես նաև խորհրդի գործընկեր կառույցների ներկայացուցիչները մայրաքաղաքի մարդաշատ հատվածներում անցորդներին բաժանել են «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի բուկլետները: Հիշեցնենք, որ հունիսի 1-ին մեկնարկած ծրագրի համաձայն` միջոցառումներ կանցկացվեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն[:]

[:hy]«Երևանյան ամառ 2016». մեկնարկել է «Արտ ֆեստ» միջազգային երիտասարդական 4-րդ փառատոնը[:]

[:hy]«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում մեկնարկել է «Արտ ֆեստ» միջազգային երիտասարդական 4-րդ փառատոնը: Փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով փառատոնի մասնակիցներին՝ Արամ Սուքիասյանը նշել է, որ չորս տարի շարունակ աջակցելով գաղափարի կայացմանը, Երևանի քաղաքապետարանն այսուհետ ևս պատրաստակամ է օժանդակելու մայրաքաղաքին հմայք… Կարդալ ավելին »

[:hy]Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Ստեփանակերտ[:]

[:hy]Մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ համագործակցության ծրագրի շրջանակում Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտ: Այցի շրջանակում առաջին հանդիպումը կայացել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: Քննարկվել են համագործակցության ծրագրերն ու այդ ուղղությամբ առաջիկա անելիքները: Հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի աշխատակիցների հետ: Հանդիպումներ են կայացել նաև Ստեփանակերտի… Կարդալ ավելին »

[:hy]ԶՈւ զորամասերից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ[:]

[:hy]Հունիսի 3-ի վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն եղել է զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարի հրամանով զորամասում ազդարարվել է ուսումնական տագնապ, տրվել են համապատասխան առաջադրանքներ: Մշտական տեղակայման վայրից ստորաբաժանման զինանձնակազմը նախանշված ժամանակահատվածում տեղափոխվել է գործողությունների շրջան, որտեղ փայլուն կերպով իրականացրել է առաջադրված ուսումնական խնդիրները: Ամփոփելով արդյունքները` Սեյրան Օհանյանը բարձր է… Կարդալ ավելին »

[:hy]Մամուլի հաղորդագրություն[:]

[:hy]Հունիսի 2-ի լույս 3-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել: Սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում միայն արձանագրվել են ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված հատուկենտ կրակոցներ: ՀՀ զինված ուժերը ամենօրյա ռեժիմով իրականացում են առաջադրված խնդիրները: [:]

[:hy]Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին[:]

[:hy]Հունիսի 3-ին աշխատանքային այցով Փարիզում գտնվող արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանին: Զրուցակիցները քննարկեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեությանն առնչվող հարցեր։ Մտքեր փոխանակվեցին այս տարվա վերջին Անտանանարիվուում նախատեսվող ՖՄԿ գագաթաժողովի նախապատրաստման և օրակարգի հարցերի շուրջ։ Այս համատեքստում անդրադարձ արվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը։ [:]