Ամենօրյա արխիվներ: 01.06.2016

[:hy]Նախիջևանում ոչնչացված են հայկական մշակութային բոլոր արժեքները[:]

[:hy]ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին Հարց. Ադրբեջանում պնդում են, թե Հայաստանը խոչընդոտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելություն կազմավորելու գործին։ Արդյո՞ք իրականությանը համապատասխանում են այդ մեղադրանքները։ Վահրամ Կաժոյան. Բոլոր այն պնդումները, թե Հայաստանը դեմ է եղել պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրման դիտորդական առաքելություններին, այդ թվում` «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի… Կարդալ ավելին »

[:hy]Ինչ մասնագիտություն են ընտրել Սեյրան Օհանյանի զավակները (տեսանյութ)[:]

[:hy]Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի որդին՝ Մուշեղ Օհանյանը, ցանկանում է հնեաբան դառնալ, իսկ նրա քույրը՝ Լաուրա Օհանյանը՝ բժշկուհի։ Նրանք այսօր ՊՆախարարության համալիրի բակում մասնակցում էին մանկական միջոցառմանը։ Երեխաները բարեմաղթանեքներ են հղել իրենց հասակակիցներին։ Մանրամասները՝ տեսանյութում «Ա1+»[:]

[:hy]Սեյրան Օհանյանը փոխանցեց 43.000 եվրոն[:]

[:hy]Ապրիլյան պատերազմում ծանր վիրավորում ստացած 19-ամյա Ռուբեն Առաքելյանին շուտով կտեղափոխեն Գերմանիա՝ հետագա բուժումն այնտեղ իրականացնելու համար։ «43.000 եվրո գումարն էր պակասում, որը քիչ առաջ փոխանցվել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից»,-«Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց Ռուբեն Առաքելյանի ազգականը՝ Նարինե Թումանյանը։ Հիշեցնենք, որ զինծառայողի՝ Գերմանիայում բուժման համար 90.000 եվրո էր անհրաժեշտ։ Ռուբենի մայրիկի՝ Անահիտ Մկրտչյանի անունով բացված… Կարդալ ավելին »

[:hy]Որոշ փողոցներում թույլատրելի արագությունը կիջեցվի[:]

[:hy]Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով՝ 2016 թ. հունիսի 3-ից Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Քոչինյան, Տերյան, Պուշկինի և Թումանյան փողոցների որոշ հատվածներում կիջեցվի տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը: Մասնավորապես, Քոչինյան փողոցում՝ Արամի և Պուշկինի փողոցների հատվածում, Տերյան փողոցում՝ Պուշկինի և Թումանյան փողոցների հատվածում, Պուշկինի փողոցում՝ Կողբացու… Կարդալ ավելին »

[:hy]The Washington Post. Ե՞րբ խաղաղություն կհաստատվի Լեռնային Ղարաբաղում[:]

[:hy]Ըստ հեղինակի, «ԼՂ հակամարտությունը մյուս կոնֆլիկտներից տարբերվում է մի շարք գործոններով, որոնցից առանցքայիններն են՝ երկու կողմերի միջև վստահության զրոյական մակարդակն ու պատերազմի վերսկման իրական վտանգը»: «Արդյո՞ք Լեռնային Ղարաբաղում խաղաղություն կհաստատվի»: Ամերիկյան ամենահեղինակավոր պարբերականներից մեկում` The Washington Post-ի մայիսի 31-ի համարում այս հարցի պատասխանն է փորձում գտնել բրիտանական մի շարք համալսարանների դասախոս, 2011-ին լույս տեսած՝ «Չճանաչված… Կարդալ ավելին »

[:hy]Սերժ Սարգսյան․ Փախստականների հարցն ու Բունդեսթագի բանաձևը պետք չէ կապել իրար հետ[:]

[:hy]Հայաստանի նախագահը Bild-ի հարցազրույցում Եվրամիությանը խորհուրդ է տվել կուրորեն չհավատալ Էրդողանին: Թուրքիայի և Եվրամիության միջև փախստականների հարցով համաձայնության հնարավոր տապալումն ու Բունդեսթագում հայերի ցեղասպանության ճանաչման բանաձևի քվեարկությունը պետք չէ կապել իրար հետ, գերմանական Bild-ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Եվրամիությունը չպետք է կուրորեն հավատա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ փախստականների խնդրի կարգավորման հարցում,… Կարդալ ավելին »

[:hy]Բունդեսթագի քվեարկության նախօրեին Թուրքիան ուժեղացնում է ճնշումը[:]

[:hy]«Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչով բանաձևի ընդունումը բացասական անդրադարձ կունենա թուրք-գերմանական հարաբերությունների վրա», — հայտարարել է Թուրքիայի նորընտիր վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Վարչապետի խոսքով՝ միանգամայն սխալ է պատմական հարցերը քաղաքական գործիքի վերածելը․ — «Մենք ոչինչ չունենք թաքցնելու: Թող ուսումնասիրվի բոլոր երկրների պատմությունը, թող ի հայտ բերվեն կողմերի սխալները, բայց սա պատմաբանների գործն է»: Բուդեսթագում հունիսի 2-ին նախատեսված… Կարդալ ավելին »

[:hy]Քոչարյան. Հայաստանը նկատելիորեն զիջում էր սպառազինության որակով[:]

[:hy]Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր իր ոչ պաշտոնական կայքին տված հերթական հարցազրույցում անդրադարձել է ապրիլյան պատերազմին, նաև գնահատել է ներքաղաքական զարգացումներն ու Ռուսաստանի հետ Հայաստանի ներկա հարաբերությունները: Անդրադառնալով ապրիլյան իրադարձություններին, Քոչարյանը նկատում է՝ Բաքվում ռազմական հաղթանակի էյֆորիան բացարձակապես անհիմն է: «Ադրբեջանական զորքերը գրավեցին մեր դիրքերից մի քանիսը, սակայն, ոչ մի ստրատեգիական խնդիր չլուծեցին: Մենք էլ… Կարդալ ավելին »

[:hy]Իլհամ Ալիևը հաջորդ շաբաթ կայցելի Գերմանիա[:]

[:hy]Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 7-ին կմեկնի Գերմանիա։ Այդ մասին հաղորդում են թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները՝ հիշեցնելով, որ Ալիևը վերջին անգամ Գերմանիա է այցելել այս տարվա փետրվարին, երբ Մյունխենում մասնակցել է անվտանգության կոնֆերանսին։ «Ազատություն»[:]

[:hy]Սերգեյ Լավրովն ու Ժան-Մարկ Էրոն քննարկել են ղարաբաղյան հիմնախնդիրը[:]

[:hy]Երեկ, ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էրոյի հետ։ Ռուսաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցեր՝ Փարիզում հունիսի 3-ին այդ թեմայով նախատեսված միջազգային համաժողովի համատեքստում։ Արտգործնախարարները նաև քննարկել են ուկրաինական ճգնաժամին, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն, ինչպես նաև ռուս-ֆրանսիական հարաբերություններին վերաբերող հարցեր։ «Ազատություն»[:]