[:hy]Ֆրանսիայի Սենատը կոչ է անում մեղմացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները[:]

By | 09.06.2016

[:hy]Ֆրանսիայի Սենատը ձայների ճնշող մեծամասնությամբ հավանություն է տվել այն բանաձևին, որով կոչ է արվում մեղմացնել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, տեղեկացնում է«Արմենպրես»-ը՝ հղում անելով ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը:

Կողմ է քվեարկել 302 սենատոր, դեմ՝ 16-ը:

Փաստաթուղթը, որը խորհրդատվական բնույթ ունի, հորդորում է Ֆրանսիայի կառավարությանը՝ Եվրամիության ղեկավարության հետ պատժամիջոցների հարցը քննարկելիս պահանջել պատժիչ ռեժիմի աստիճանական մեղմացում՝ Ուկրաինայի վերաբերյալ Մինսկի համաձայնագրերի իրագործման ընթացքին համապատասխան, ինչպես նաև խորհրդարանականների դեմ անհատական պատժամիջոցների չեղարկում:

Փաստաթղթի հեղինակներն այն կարծիքին են, որ տնտեսական ոլորտում պատժամիջոցների աստիճանական մեղմացումը և քաղաքական ոլորտում դրանց վերանայումը կնպաստի Մինսկի համաձայնությունների կատարման հարցում առաջընթացի հասնելուն:

Հիշեցնենք՝ ավելի վաղ նման բանաձև էր ընդունել նաև Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը:

se9_s[:]

«Նուբար Աֆեյանի ընկերության արտադրած պատվաստանյութն անվանել է ՄԱՀ՝ վստահեցնելով, որ պատվաստումներից հետո ժամանակի ընթացքում մարդկանց մոտ առաջանալու են քաղցկեղային հիվանդություններ».Վահե Աղաջանյան

03.07.2020

ՀՀԿ-ն մտնում է քաղաքական ակտիվության նոր փուլ

03.07.2020

Ինչու՞ եք զարմացած։ Չէ՞ որ այս այլասերվածները գտնվում են ձեր սիրելի ու պաշտելի Վոժդի անմիջական հովանու ներքո

01.07.2020

Այսօր վտանգը մեր դռան մոտ է

01.07.2020

Սերժ Սարգսյանի ֆենոմենը

30.06.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով