[:hy]ՕՄՈՆԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ. ԻՍՊԱՆԱՑԻ ՄԱՐԶԻՉՆԵՐԸ ՍԻՐՈՒՄ ԵՆ ԼԱՎ ՖՈՒՏԲՈԼ ԽԱՂԱԼ[:]

[:hy]

Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլում «Բանանցը» վաղն 1-ին հանդիպումն է անցկացնելու «Օմոնիայի» դեմ: Կիպրոսի թիմի գլխավոր մարզիչ Ջոն Կարվերը նախախաղային ասուլիսում պատասանել է լրագրողների հարցերին.
Հիշեցնենք, որ Կարվերը նախկինում գլխավորել է «Նյուքասլը»:
 — Ո՞րն է «Օմոնիայի» նպատակն այս խաղարկությունում:
 — Ես 3 շաբաթ եմ թիմում, մենք շատ ֆուտբոլիստների կորուստներ ենք ունեցել, մեծ փոփոխություններ են եղել: Ունենք 12 ֆուտբոլիստների կորուստ և 7 ձեռքբերումներ: Ամեն դեպքում, մարտունակ կազմ է հավաքված:
 — Ի՞նչ կարող եք ասել «Բանանցի» մասին, ինչպե՞ս եք ուսումնասիրել:
 — Դիտել ենք Գավաթի եզրափակիչն ու մեկ ընկերական խաղ: Իսպանացի մարզիչները սիրում են լավ ֆուտբոլ խաղալ: Գիտենք, որ դժվար հանդիպում է սպասվում: Կորցրել են կարևոր ֆուտբոլիստների, օրինակ՝ 10 համարին (Լաերսիո): Լավ ենք ուսումնասիրել, գիտենք ուժեղ և թույլ կողմերը:
 — Համաձա՞յն եք, որ լավ մարզիչն այն է, ով թիմը կառուցում է ունեցած խաղացողներով, այլ ոչ տրանսֆերներով:
 — Այո, համաձայն եմ: Մեզ համար կարևոր է զարգացնել ոչ միայն գլխավոր թիմն, այլ նաև ակադեմիան: Հարկավոր է ունենալ տեղի դպրոցի սաներ, ովքեր կաճեն: Եղել են 2-3 սաներ, որոնց ներգրավել ենք գլխավոր թիմում: Օրինակ, Էնդի Քերոլը, ում շանս եմ տվել, ապա նա 35 միլիոն ֆունտ սթերլինգով տեղափոխվել է «Լիվերպուլ». դա մեծ հաջողություն էր:
Ասուլիսի վերջում մասնագետին հարց ուղղվեց Անգլիայի հավաքականի ձախողման վերաբերյալ. Կարվերը պատասխանեց. «Բոլորը սպասում էին չեմպիոնություն… շատ վատ է, հիասթափված ենք: Նոր մարզիչ է հարկավոր, ես զբաղված եմ (ժպտում է,- խմբ.):
ghj2c
Armsport

[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով