[:hy]«Փողով իմ երեխային ծախել են». ակցիա կառավարության մոտ (տեսանյութ)[:]

[:hy]Այսօր կառավարության մոտ էր Կապանից Էմմա Խաչատրյանն, ով 5 տարի է՝ որդուց՝ Արա Խաչատրյանից տեղեկություն չունի։ «Այսօր լրանում է 5 տարին։ 2011 թվականի հունիսի 2-ին իմ աչքի առջև իմ երեխային տարել են, մինչև առ այսօր ոչ մի նորություն չկա։ Իր ընկերներն են տարել. Կարեն Գրիգորյան, Արսեն Մկրտչյան, Արտավազդ Հարությունյան և ամենագլխավոր հանցագործ, կազմակերպողը՝ Վիկտոր Հայրապետյան»,-հուզմունքը չզսպելով՝ «Ա1+»-ին հայտնեց նա։

Տիկին Էմմայի խոսքով՝ Կարեն Գրիգորյանը որդու ամենամոտ ընկերն է եղել. «Ասաց. Արա, կգա՞ս քայլենք, ինքն էլ ինձ ասաց՝ մամ, 10 րոպեից կգամ։ 10 րոպեն դարձավ 5 տարի։ Ոչ քրեական գործ են հարուցել, ոչ ձերբակալել են։ Բայց բոլոր փաստերը կան։ Ոստիկանությունը, դատախազությունը մեկը մեկին կոծկում են։ Հիմա խնդրում եմ Սերժ Սարգսյանին, վարչապետին՝ իմ երեխային գտնեն, տան ինձ։ Իմ երեխան ոչ մի խնդիր չի ունեցել։ 5 տարի է՝ ընկած արդարություն եմ փնտրում։ Սա՞ է քո արդարությունը, Սերժ Սարգսյան։ Ցեղասպանության մասին եք խոսում, ցեղասպանությունը քո երկրում է կատարվում»։

Այս ընթացքում Էմմա Խաչատրյանը դիմել է ոստիկանություն, դատախազություն և այլ ատյանների։ «Ասում են՝ բերել ենք տուն։ Բայց բերել են տուն, այլմոլորակայի՞ն է դարձել իմ տղան։ Իրենք էլ գիտեն՝ փողի ուժով իմ երեխուն ծախել են։ Այսպե՞ս եք օրենք պաշտպանում։ Մի անգամ էլ ձեր օրենքը թող ինձ համար գործի, ինչի՞ չի գործում։ Այդ մեկը, որ եկել, տարել է, իր քեռին ոստիկան է եղել։ Այդ ոստիկանն ամբողջ ոստիկանության, դատախազության համակարգը փողով գնել է։ Ու գրել են, թե Արա Խաչատրյանը տնից դուրս է եկել, անհայտ կորել։ Այսպիսի անարդար երկիր կլինի՞։ Օրը ցերեկով, աչքիդ առաջ երեխուդ տանեն, գրեն՝ անհայտ կորած»։

Տիկին Էմման մեղադրում է գործող պաշտոնյաներին, մասնավորապես, ոստիկանապետին և գլխավոր դատախազին. «Օրենքից ես խոսում, պարոն Գասպարյան, քավոր-սանիկի ուժով չե՞ս ամեն ինչ անում։ Վարչության պետ Վախթանգ Ավագյանը, որ փողով իմ երեխային ծախել է, ինձ փող է առաջարկել, ասում է՝ արի, դիմում-բողոք մի գրի, մի գնա Երևան։ Ես փողը տամ, դու գնա, քեզ համար ապրի։ Թող Վախթանգ Ավագյանին գործից հեռացնեն, որ իմ երեխան գտնվի։ Պարոն Գասպարյան, պարոն Կոստանյան, իմ երեխան անհայտ չի կորել, իմ երեխան ձեր գրչի հարվածով է կորել։ Ի՞նչ սրտով եք մտնում եկեղեցի…»։

Anhayt-koraci-mayr-472x265

«Ա1+»[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով