[:hy]Ցմահ ազատազրկման դատապարտվածի անունից 80 հազար դրամ են փոխանցել Արցախ. «Առավոտ» [:]

By | 02.06.2016
Загрузка...

[:hy]«Առավոտ» օրաթերթը գրում է. «Երեկ պատահաբար մի գեղեցիկ քայլի մասին տեղեկացանք: Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող, ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի հարազատներից մեկը նրա անունից 80 000 դրամ գումար փոխանցեց Արցախ՝ զինվորների օգնության նպատակով։ Դատապարտյալի հարազատները, որոնք նրա ցանկությունն էին կատարում, ասացին, որ Արմենը հրաժարվել է հանձնուք ստանալուց, փոխարենը հորդորել է հանձնուքի փոխարեն գումարը փոխանցել Արցախ։ Նրանք վստահ էին, որ եթե Արմենը լիներ ազատության մեջ, ապա կլիներ զինվորների  կողքին։ Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին կլրանա ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի մտերիմներից մեկի՝ ՀՀՇ ակտիվիստ Արմեն Տեր-Սահակյանի ազատությունից զրկվելու քսան տարին»:

64059

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...