[:hy]ՏԻՏՈ ՌԱՄԱԼՅՈ. ՎՍՏԱՀ ԵՄ, ՔԱՆԻ ՈՐ ՀՈՒՅՍԵՐ ՈՒՆԵՆՔ[:]

[:hy]

Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլի «Բանանց» — «Օմոնիա» հանդիպումից առաջ  երևանյան թիմի գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն նախախաղային ասուլիսում պատասխանեց լրագրողների հարցերին.
 — Դուք վստա՞հ եք, որ «Բանանցը» կկարողանա հաղթահարել «Օմոնիայի» արգելքը:
 — Բնականաբար, քանի որ մենք շատ հույսեր ունենք: Բոլորս գիտենք, որ «Օմոնիան» ուժեղ թիմ է. մեր հնարավորությունների չափով պայքարելու ենք:
 — Օրերս թիմից հեռացավ Լաերոսիոն. ինչպիսի՞ կորուստ եք համարում, արդյո՞ք թիմի մարտունակությունը չի տուժել:
 — Չենք խաբի. Լաերսիոն կարևոր ֆուտբոլիստ էր մեզ համար: Նա որոշիչ դեր էր խաղում գոլերի հարցում: Նախընտրում եմ մտածել այժմ ձեռքիս տակ ունեցած ֆուտբոլիստների մասին:
 — Ներկայիս ֆուտբոլիստների մոտ ամեն ինչ կարգի՞ն է, վնասվածքներ չկա՞ն:
 — Ոչ ոք վնասվածք չունի: Այս շրջանում լավ վիճակում ենք և պատրաստ:
 — Սպասվում էր, որ կազմը կուժեղացվի…
 — Ես չեմ կարող խոսել այդ մասին: Գիտեք, որ ակումբում փոփոխություններ են եղել, հեռացել է գլխավոր տնօրենը: Որոշ հանգամանքների պատճառով չկարողացանք նաև խաղացողներ ձեռք բերել: Առաջնության համար նոր ֆուտբոլիստներ կունենանք:
 — Արդյո՞ք Եվրոպա լիգայից է կախված Ձեր և Ձեր շտաբի աշխատանքը Հայաստանում:
 — Ոչ, ընդհանրապես:
 — Ինչպե՞ս եք պատրաստվում կասեցնել «Օմոնիայի» լավագույն ռմբարկուին. ով Կիպրոսի առաջնությունում 15 գոլ է խփել:
 — Կփորձենք իրեն հեռու պահել մեր դարպասներից: Ավելի հեռու կպաշտպանվենք և կչեզոքացնենք:
 — Սեփական հարկի տակ խաղը թիմն անցկացնելու է ոչ իր մարզադաշտում. արդյո՞ք որոշիչ է այդ հանգամանքը:
 — Ոչ: Այստեղի դաշտը նույնպես որակապես լավն է: Ամբողջ Եվրոպային թույլ կտա ծանոթանալ մեր լավ խաղադաշտերի հետ:
— Ամեն դեպքում, 2 կարևոր ֆուտբոլիստներ են հեռացել:
 — Կաշխատենք լրացնել իրենց բացը:
 — Նախապատրաստական փուլը նորմա՞լ է անցել:
 — Այո, կարող եմ ասել, որ լավ ենք անցկացրել, գոհ եմ: Տեսնենք՝ կկարողանա՞ն խաղադաշտում էլ նույնը անել:
 — Տոկոսային առումով թիմերի շանսերն ինչպիսի՞ն են:
 — Առաջին խաղից հետո կասեմ:
tito4
Armsport

[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով