[:hy]Տեսանյութը եւս մեկ անգամ մտածելու առիթ է տալիս, որ ապրիլյան պատերազմը պայմանավորվածությունների արդյունք էր[:]

[:hy]«Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը տարածել էր մի տեսանյութ, որը նկարահանվել է 2016թ․ ապրիլի 2-ին, ժամը 04:00-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղի մատույցներում: Տեսանյութը փաստում է այն մասին, թե ինչպես են ադրբեջանական զինվորականները հայկական պաշտպանական դիրքերի թիկունք ներթափանցում:

Տեսանյութը տարածող նախաձեռնության հայտարարությունում առանձնակի շեշտվում էր, որ տեսագրությունը կատարած հայ զինվորներից շատերը զոհված են այսօր: Տեսանյութում նրանք կրակելու հրամանի են սպասում ու ճշտում են, թե ինչն է պատճառը, որ հրաման չեն տալիս կրակելու եւ ոչնչացնելու իրենց թիկունք թափանցող թշնամու մեծաքանակ ուժերին:

Անդրադառնալով համացանցում տարածված տեսանյութին՝ իրավապաշտպան Արթուր Սաֆարյանը եզրակացնում է՝ սա խոսում է այն մասին, որ ապրիլյան պատերազմը եղել է պայմանավորվածությունների արդյունք:

«Քանի որ եթե իրենց ասելով իրենք տեղյակ են եղել, ինչո՞ւ անվտանգության միջոցներ չեն ձեռք առել, ինչո՞ւ էին մեր զինվորներն այդ վիճակում հայտնվել: Եթե տեղյակ են եղել ու չեն արել, դա արդեն այլ կարգի հանցագործություն է: Եթե տեղյակ չեն եղել, դա արդեն ուրիշ բան է, նշանակում է, որ հետախուզությունը լավ չի աշխատել ու խաբում են, որ իբրեւ թե տեղյակ են: Ս. Սարգսյանը տարիներ առաջ մի արտահայտություն էր արել, որ ամեն ինչի մեջ իր մատը խառն է: Ես կարծում եմ, որ նա ճիշտ է, եւ սա նաեւ այդ դեպքերից է: Միգուցե ինչ-որ թաքուն պայմանավորվածություն է եղել: Ս. Սարգսյանը շատ լավ է հասկանում, որ ինքը չի կարող հանձնել ոչ մի թիզ հողատարածք եւ պայմանավորվածություն է ձեռք բերել ռուսաստանյան ու ադրբեջանական կողմերի հետ, որ հարձակվեն գրավեն: Եվ հավանաբար իրենք այլ կարգի զարգացման էին սպասում, բայց հայկական բանակը թույլ չտվեց ադրբեջանական ուժերի առաջխաղացումը»:

Ըստ իրավապաշտպանի՝ դատելով իրադարձությունների ընթացքից եւ թե ինչպիսի մոտեցում ցուցաբերեցին իշխանությունները հայկական կողմի դիրքերի կորստի մասին՝ կարելի էր ենթադրել, որ Ս. Սարգսյանը մի ծրագիր էր գծել «Աղդամը մեր հայրենիքը չէ» տրամաբանության համատեքստում: «Սպասվում էր, որ կգան կգրավեն, հարցն էլ այդ ձեւով կլուծվի, ու վերջում կհայտարարեն, որ ամայի տարածքներ էին եւ մեզ պետք չէին: Մտածել էին, որ այդ հողերը մեր հայրենիքը չէր, մի քանի անգամ ակնարկել էր Ս. Սարգսյանը, Հերմինե Նաղդալյանն էլ ապացուցել էր: Հիշում եք, Ս. Սարգսյանը 2005 թ.-ին ելույթ ունեցավ ու ասաց՝ Աղդամը մեր հայրենիքը չէ, միգուցե իր հայրենիքը չէ, բայց Աղդամի համար հարյուրավոր մարդիկ են զոհվել: Ճիշտ նույն կերպ ինքը մյուս տարածքների մասին էր մտածել ու որոշել էր այս կերպ հանձնել»:

Իրավապաշտպան Արթուր Սաֆարյանի խոսքերով՝ եթե մենք իսկապես ապրեինք օրինավոր երկրում, ապա նման տեսանյութի գոյությունն արդեն իսկ պետք է հիմք հանդիսանար երկրում իշխանափոխություն սկսելու համար:

«Բայց մենք ինչ ենք տեսնում, ԱԱԾ, ոստիկանություն, որոնք Հայաստանում ստեղծված են ոչ թե ժողովրդի շահերը բավարարելու, այլ իշխանություններին ժողովրդից փրկելու համար: Հենց մի թեթեւ ցույց է լինում Բաղրամյանում, ոստիկանությունը ոտքի է կանգնում: Դա ինչ է նշանակում, նշանակում է, որ ոստիկանությունը ժողովրդի համար չէ, այլ իշխանության ու որ պաշտպանի իշխանությանը: Անդունդ է առաջացել իշխանության եւ ժողովրդի միջեւ, այդ անդունդի բերնին կանգնած է ոստիկանությունը, որ հանկարծ ժողովուրդը չփորձի անդունդով անցնել եւ ինչ-որ մի բան հարցնել իշխանությունից:

Եվ ո՞րն է լինելու այս ամենի վերջը, ես հայտարարում եմ՝ միակն է ելքը. պետք է այս իշխանություններն ամբողջովին հեռանան քաղաքական ասպարեզից: Եթե չեն հեռանում, հարկավոր է հեռացնել նրանց»:

առտn-300x300

Ամբողջական հոդվածն ̀ այստեղ:[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով