[:hy]Վրաց ուղղափառ եկեղեցին եւս հրաժարվել է Տիեզերական ժողովին մասնակցությունից[:]

By | 11.06.2016

[:hy]

Վրաց ուղղափառ եկեղեցին հրաժարվել է մասնակցել Կրետե կղզում Տիեզերական ժողովին:

Համապատասխան որոշումն ընդունվել է Սրբազան սինոդի կողմից:

Սվանեթի Մեստիա-Զեմոյի միտրոպոլիտ Իլարիոնը Սրբազան սինոդից հետո հայտնել է, որ  որոշումը, ըստ որի ՎՈՒԵ-ն չի մասնակցի Տիեզերական ժողովին, ընդունվել է միաձայն:

Սրբազան սինոդի նիստը ղեկավարել է համայն Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը, հայտնում է   «Գրուզիա On-line»-ը:

Հիշեցնենք, որ Բուլղարիայի Ուղղափառ եկեղեցուց հետո Անտիոքի Պատրիարքության Սրբազան Սինոդը հայտարարել էր, որ իր պատվիրակությունը չի մասնակցի Տիեզերական ժողովին: Դիրքորոշումը կարղ է փոխվել միայն այն դեպքում, եթե Կոստանդնпւպոլսի պատրիարքի առաջատար դերով լուծվի հակամարտությունը Անտիոքի եւ Երուսաղեմի պատրիարքությունների միջեւ:

Համայն ուղղափառ ժողովը տեղի կունենա Կրետեում հունիսի  16-26-ին: Այն ավելի քան հազար տարի չի գումարվել եւ արդեն կես դարից ավելի է` նախապատրաստվում է: Այնտեղ բոլոր որոշումները կընդունվեն փոխհամաձայնությամբ: Յուրաքանչյուր Եկեղեցի  24 հոգուց բաղկացած պատվիրակություն կունենա: Օրակարգի մեջ չեն մտցվի չհամաձայնեցված հարցեր, իսկ փաստաթղթերի բոլոր նախագծերը, որոնք առաջարկվում է քննարկել այդ ֆորումում, հրապարակվել են ծանոթացման համար Ռուս ուղղափառ եկեղեցու նախաձեռնությամբ:

Ժողովի մասնակիցները փաստաթղթեր կընդունեն հետեւյալ թեմաներով. Ուղղափառ եկեղեցու հարաբերությունները մնացած քրիստոնյա աշխարհի հետ, ժամանակակից աշխարհում պահքի, ամուսնության, եկեղեցու առաքելության, սփյուռքում ուղղափառների շրջանում քարոզչության վերաբերյալ:

46120

Artsakhpress[:]

Ի՞նչ մութ խաղեր են խաղում վարչապետն ու Զարեհ Սինանյանը

31.07.2020

Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները.Գեղամ Պետրոսյան

05.08.2020

Սա ցինիկ մարտահրավեր է. թուրքերն արդեն հայկական դպրոցներում են.Միհրան Հակոբյան

03.08.2020

ԶՈՄԲԻՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

02.08.2020

Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին»

05.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով