[:hy]Վրաստանի ՊՆ և ԶՈւ ԳՇ ղեկավարներն այցելել են Միջերկրական ծովում ԱՄՆ ՌԾՈւ ավիակիր[:]

By | 21.06.2016

[:hy]Հունիսի 21-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն, նրա տեղակալ, գնդապետ Նիկոլոզ Աղլաձեն այցելել են Միջերկրական ծովում լողող ԱՄՆ ռազմածովային ուժերի «Հարի Թրումեն» (USS Harry S. Truman) ատոմային ավիակիր նավ, որտեղ հատուկ միջազգային հյուրերի համար ընդունելություն էր կազմակերպված:  Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Որևէ քննարկման կամ պաշտոնական իրադարձության մասին ՊՆ-ն չի տեղեկացնում, երևում է, որ այցն ընդամենը ճանաչողական բնույթ է կրել:

Ավիակիր այցելած հյուրերի համար ցուցադրական թռիչքներ են կազմակերպվել

Նշենք, որ հունիսի 3-ից այդ ատոմային ավիակրից ռազմական ինքնաթիռները ավիահարվածներ են հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին: Հայտնի է, որ ավիակիրը մարտական հերթապահություն է իրականացնում տարածաշրջանում արդեն 8 ամիս: Ըստ տեղեկությունների՝ հունիսի վերջում նախատեսվում է նավի հետդարձն ԱՄՆ:

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս նավի վրա ծառայում է շուրջ 5000 հոգի: «Հարի Թրումենին» փոխարինելու է հունիսի 13-ից Միջերկրական ծովում գտնվող «Դուեյթ Էյզենհաուեր» (USS Dwight D. Eisenhower) ավիակիրը:

vracx270

Աջից ձախ՝ Վրաստանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալը, պաշտպանության նախարարը, ԶՈւ ԳՇ պետը

Razm.info[:]

«Խնդրում եմ hraparak.am կայքին դադարեցնել տարածել մեր մասին չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն».Դավիթ Համբարձումյան

07.07.2020

Չպետք է մոռանալ, որ հայ դպրոցի հիմնադիրը Հայ առաքելական եկեղեցին է ․․․

08.07.2020

«Սորոսի կողմից հովանավորվող տռանս պոռնիկները գալու են ձեր տուն, ձեր երեխաների հետևից».Նարեկ Մալյան

06.07.2020

Ով չգիտի, ասեմ` Կյանքի Խոսքը, հիսունականները և մնացած աղանդները հենց էս սատանիստական «կրոնի» ճյուղերն են

10.07.2020

Մինչև արտակարգ դրության ավարտը ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր

07.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով