[:hy]Վրաստանի ԶՈւ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի «Anakonda-2016» վարժանքների փակման փուլին (ֆոտո)[:]

By | 17.06.2016
Загрузка...

[:hy]Այսօր՝ հունիսի 17-ին, Վրաստանի զինված ուժերի պատվիրակությունը մեկնել է Լեհաստան մասնակցելու այնտեղ ընթացող «Anakonda 2016» զորավարժության վերջին ցուցադրական փուլին: Պատվիրակությունը ղեկավարում է ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն: Լեհաստան են մեկնել նաև Արևմտյան հրամանատարության հրամանատար Շալվա Ջաբախիձեն և Արևելյան հրամանատարության հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Գեորգի Մաթիաշվիլին: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ձախից 4-րդը գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն է

Հիշեցնենք, որ Վրաստանը պաշտոնապես հրավիրված էր «Anakonda 2016» զորավարժությանը: Ամերիկյան զորախմբի հրամանատարության ներքո վարժանքներին ներգրավվելու էին զինված ուժերի 4-րդ մեխանիզացված բրիգադի 12-րդ հետևակային գումարտակի 3-րդ վաշտի զինծառայողները, սակայն զինծառայողներից մի քանիսը հիվանդացել էին ջրծաղիկով, և վրաստանյան կողմը որոշել էր չվտանգել մյուս մասնակիցներին և չգնալ Լեհաստան: Չմասնակցելու շուրջ բարձրացած աղմուկին պաշտոնապես արձագանքել են Վրաստանի պաշտպանության նախարարը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

Կապանաձեն զրուցում է ամերիկացի զինծառայողների հետ

Հունիսի 17-ին վրաստանցի զինծառայողների բացակայության փաստը մեկնաբանել է նաև Վրաստանում Լեհաստանի զինված ուժերի ռազմական կցորդ, գնդապետ Մարիուշ Գրժիբովսկին (Mariusz Grzybowski): Վերջինիս հայտարարությունը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Վրաստանի ՊՆ-ն:

«Anakonda-2016» զորավարժության եզրափակիչ փուլը

«Հունիսի 4-ին ես Վրաստանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Օմար Բեգոիձեի հետ հառախոսազրույց եմ ունեցել: Նա ինձ բացատրեց, որ վրաստանյան ստորաբաժանումում հայտնաբերվել է ջրծաղիկով վարակված 2 զինծառայող, այդ իսկ պատճառով վաշտը չի մասնակցի «Anakonda-2016» վարժանքներին: Բեգոիձեն նաև հայտնել է, որ այս տեղեկատվությունը փոխանցվել է դիվանագիտական ճանապարհով: Լեհաստանում Վրաստանի ռազմական կցորդ, գնդապետ Զուրաբ Կիպիանին այդ մասին հաղորդել է Լեհաստանի պաշտպանության նախարարին: Հունիսի 10-ին էլ Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն պաշտոնական նամակ է ուղարկել զորավարժության հրամանատար, Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մարեկ Տոմաշևսկուն: Կողմերը մշտապես իրար հետ կապի մեջ են եղել», — ասված է Մարիուշ Գրժիբովսկու հայտարարությունում:

«Anakonda-2016» զորավարժության եզրափակիչ փուլը

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Լեհաստանում մեկնարկել է լայնասշտաբ միջազգային զորավարժություն, որին մասնակցում է 24 պետություն, 31 հազար զինծառայող: Վրաստանի մասնակցության մասին հայտնի էր դարձել ԱՄՆ բանակի եվրոպական հրամանատարության պաշտոնական հաղորդագրությունից: Ըստ դրա՝ Վրաստանը մասնակցելու էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի (NATO Partnership for Peace — PfP) շրջանակներում:

«Anakonda-2016» զորավարժության եզրափակիչ փուլը

Տեղեկացնենք, որ Anakonda-ն Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարության զորավարժություններից է, որն իրականացվում է 2006 թվականից ամեն 2 տարին մեկ: 2012 թվականինց վարժանքները մտան ՆԱՏՕ-ի զորավարժությունների պլանի մեջ, նույն թվականին լեհաստանցի զինծառայողների հետ վարժանքներին մասնակցեցին նաև ԱՄՆ-ի և Կանադայի զինծառայողները: Արդեն 2014 թվականին մասնակցում էր 8 երկիր՝ 12500 զինծառայողով:

vrac0x320[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...