[:hy]Վրաստանը նոր դեսպան է նշանակել Հայաստանում[:]

By | 21.06.2016

[:hy]Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի՝ հունիսի 20-ի հրամանով Գեորգի Սագանելիձեն նշանակվել է Հայաստանում Վրաստանի նոր դեսպան: Նա 2005-2008թթ և 2013-2015թթ զբաղեցրել է Հայաստանում Վրաստանի դեսպանորդի պաշտոնը:  Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, տեղեկացնում է այդ երկրի նախագահի պաշտոնական կայքը:

Սագանելիձեն Հայաստան կժամանի հուլիսի 1-ից: Նա իր  հավատարմագրերը և դրանց պատճենը պիտի հանձնի ՀՀ արտգործնախարարին և նախագահին:

Հիշեցնենք, որ նախկին դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի պաշտոնավարման ժամկետը լրացել էր 2016թ. ապրիլին: Նա պաշտոնավարում էր 2011 թվականի մարտից: Այս ամիսներին դեսպանի պարտականությունները կատարում էր դեսպանորդ Մալխազ Մալաշխիան:

Նշենք, որ Վրաստանի նախագահի հրամանով դեսպաններ են նշանակվել նաև Եգիպտոսում, Շվեդիայում և Ֆինլանդիայում (համատեղելիության կարգով), ինչպես նաև Հնդկաստանում:

դեսպան339[:]

Եկա էդտեղ բեղերդ կխուզեմ՝ կդառնաս կլուբնիկի համով Անդոն. Օնիկ Գասպարյանը՝ Անդրանիկ Քոչարյանին․arminsider

27.02.2021

Ծեծել են այն տղայի, որին Նիկոլը տեսախցիկների առջև ասեց. «Հանգիստ, հանգիստ, քո հետևից կգան».Միքայել Մինասյան

28.02.2021

Այդ ձայնագրությամբ Նիկոլն ու ֆեյքերը ոռնալու են 3 ժամ.Միքայել  Մինասյան

02.03.2021

Նիկոլը, իր միտինգով ամբողջ աշխարհին փորձելու է ցույց տալ, որ Հայը ծախու, անթասիբ, անհայրենիք ու անխելք ժողովուրդ է.Արտակ Զաքարյան

28.02.2021

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

27.02.2021

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով