[:hy]Վարչապետն աշխատանքային այցեր է կատարել[:]

[:hy]Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է «ԷՅ ԷՄ-ՓԻ ՋԻ ԳՐՈՒՊ» (AM-PG GROUP) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որը մասնագիտացած է պաշտպանիչ և կոմերցիոն տպագրության ոլորտում:
Վարչապետն ընկերության նախագահ Ալբերտ Թառոյանի ուղեկցությամբ շրջել է ձեռնարկությունում, ծանոթացել գործունեության ուղղություններին, արտադրության գործընթացին և զարգացման ծրագրերին: Ալբերտ Թառոյանը նշել է, որ 1998 թ. հիմնադրված «ԷՅ ԷՄ-ՓԻ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն 2008 թ. ՀՀ կառավարության կողմից արժանացել է հատուկ պաշտպանվածություն պահանջող պետական նշանակության փաստաթղթերի (անձնագրեր, վիզաներ, ակցիզային դրոշմանիշեր և այլն) տպագրության գործունեության լիցենզիայի և առաջարկում է նորարարական տեխնոլոգիաների վրա հիմնված լուծումներ: Ձեռնարկությունը սերտորեն համագործակցում է տեղական և օտարերկրյա արտադրողների հետ և, ներկայանալով աշխարհի տարբեր երկրներում, առաջատար դիրք է զբաղեցնում կոմերցիոն, բանկային և պետական ոլորտներում պաշտպանիչ տպագրական ծառայությունների մատուցման դաշտում:

Պարոն Թառոյանը նշել է, որ օրական 600000 ք/մ արտադրողականությամբ ընկերությունը կարող է բավարարել թերթային և գլանային տպագրության մեծ պահանջարկ, իսկ որակը երաշխավորվում է վերջին սերնդի սարքավորումների օգտագործման և արտադրության գործընթացի վերահսկողության միջոցով՝ մինչև փաթեթավորում և առաքում: Վարչապետին են ներկայացվել նաև ընկերության կողմից մշակված մի շարք ապրանքանիշեր` կապված պաշտպանիչ տպագրության վերահսկման և ստուգման հետ: Կառավարության ղեկավարը ողջունել է ձեռնարկության գործունեությունը և կարևորել ծրագրերի շարունակականությունը և ընդլայնումը:
Հաջորդիվ վարչապետն ուղևորվել է ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաք: Հովիկ Աբրահամյանն այցելել է Հրազդանի «Միկա ցեմենտ» գործարան, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին և առաջիկա ծրագրերին: Հրազդանում վարչապետը հանդիպել է քաղաքի Կենտրոն թաղամասի բազմաբնակարան շենքերի բնակիչներին և հետաքրքրվել նրանց հուզող խնդիրներով: Կառավարության ղեկավարի հետ զրույցում հրազդանցիներն առաջնահերթ են համարել շենքային բակերի, տանիքների և վերելակների վերանորոգումը, ապա կարևորել ջրային ներքին ցանցի բարելավումը, բնակֆոնդի պահպանումը, աշխատատեղերի ստեղծումը և այլ հարցեր:

Վարչապետը, արձագանքելով հրազդանցիների բարձրացրած խնդիրներին, նշել է, որ կառավարությունն առաջիկայում կքննարկի և միջոցներ կհատկացնի Հրազդանին: Հովիկ Աբրահամյանը նաև հանձնարարել է Հրազդանի քաղաքապետին՝ ուշադրության կենտրոնում պահել քաղաքի խնդիրները և հետևողական լինել դրանց լուծման հարցում:
Հրազդանցիների հետ հանդիպումից հետո վարչապետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ Կոտայքի մարզպետարանում՝ Հրազդանի ավագանու անդամների, թաղապետերի, համատիրությունների նախագահների և քաղաքապետարանի աշխատակազմի մասնակցությամբ: Քննարկվել են Հրազդանում առկա խնդիրների լուծմանը և քաղաքի զարգացմանը վերաբերող հարցեր:

12513_am_3[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով