[:hy]«Վարչապետի խոսքը իրենց համար զրո է». գառնեցիները նորից բողոքում են[:]

[:hy]Կոտայքի մարզի Գառնի համայնքի բնակիչների հետ հանդիպում չի կազմակերպվել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի նախագծային լուծումների վերաբերյալ: Այս մասին «Ա1+»-ին ահազանգեց Գառնի համայնքի բնակիչ Արուսյակ Այվազյանը:

Այսօր պաշտոնական հայտարարություն է տարածվել, որ Կոտայքի մարզի Գառնի համայնքի հետ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման նախագծային լուծումների, հնարավոր բնապահպանական ու սոցիալական ազդեցությունների վերաբերյալ ավելի քան երկու տարի տարվող քննարկումներն ավարտվել են:

«Ոչ մի հանդիպում եւ ոչ մի տեղ հայտարարություն չի եղել: Առանց խորհրդակցելու ստահոդ լուրեր էին տարածում, թե հանդիպել են, բայց դա չի եղել: Գուցե մի քանի շահագրգիռ կողմեր, որոնք ցանկանում են, որ նման բան լինի, անձնական շահ ունեն, գուցե  կեղծ նշեն, որ հանդիպում են անցկացրել, բայց այդպիսի բան չկա, ոչ էլ հայտարարություն է եղել», – նշեց ակտիվիստը:

Փոխզիջումային տարբերակի համաձայն՝ նախատեսվում է Քաղցրաշենի ինքնահոս համակարգի ջրառի նախատեսված գլխամասային հանգույցը տեղափոխել Ազատ գետի հունով 5.2 կմ ներքև` ներկայումս գործող Գեղադիր-Հացավան պոմպակայանի տարածք: Այս մոտեցումը հնարավորություն կտա խուսափել կիրճի՝ որպես հանգստյան գոտի ներկայացվող տարածքներում շինարարական աշխատանքներ իրականացնելուց, ինչպես նաև՝ հեռացնել ջրառի կետը բնության հուշարձաններից` բացառելով կիրճի գրեթե բոլոր հողատերերի առնչությունը ծրագրին: «Նույն վնասը տալիս են: Ի՞նչ տարբերություն, մի քիչ վերեւից,  մի քիչ ներքեւից»,- ավելացրեց Արուսյակ Այվազյանը:

Հիշեցնենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 21-ին  այցելել էր գյուղի ճանապարհը փակած գառնեցիներին եւ խոստացել ծրագիրը դադարեցնել այնքան ժամանակ, մինչեւ քննարկում կազմակերպվի:

«Վարչապետի խոսքը իրենց համար զրո էր փաստորեն: Թաքնված սեւ նպատակներ ունեն իրականացնելու մեր համայնքի գլխին: Նոր ծրագիր  պետք կազմեին, մեզ հետ խորհրդակցեին»,- հավելեց ակտիվիստը:

Գառնեցիները չեն բացառում, որ առաջիկայում ի նշան բողոքի կրկին փակեն ճանապարհը:

kaxcrashen

«Ա1+»[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով