[:hy]Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Մեջլիսի նորընտիր նախագահ Ալի Լարիջանիի հետ[:]

[:hy]

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ և շնորհավորել նրան այդ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Զրուցակիցները փաստել են, որ երկու բարեկամ պետությունների հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում: Կողմերը մտքեր են փոխանակել հայ-իրանական համագործակցության օրակարգի և տնտեսական կապերի խորացման շուրջ, երկուստեք կարևորվել է Եվրասիական տնտեսական միության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև համագործակցության զարգացումը:

RA NA Chairman Hovik Abrahamyan gives a press conference

RA NA Chairman Hovik Abrahamyan gives a press conference

[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով