[:hy]Վարչապետը ծանոթացել է աշակերտների ռոբոտաշինական սարքավորումներին[:]

By | 16.06.2016
Загрузка...

[:hy]Վարչապետ Հովիկ Աբրահամյանն  այսօր այցելել է Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց:

Կառավարության ղեկավարը դպրոցի տնօրեն Հայկազ Սարիբեկյանի ուղեկցությամբ շրջել է մասնաշենքերում, ծանոթացել կրթության համար ստեղծված պայմաններին, ընթացիկ և առաջիկա ծրագրերին: Հովիկ Աբրահամյանը եղել է ֆիզիկայի և քիմիայի լաբորատորիաներում, համակարգչային դասասենյակներում, զրուցել աշակերտների հետ, ծանոթացել նրանց կողմից պատրաստված ռոբոտաշինական սարքավորումներին, ֆիզիկաքիմիական փորձարկումներին, հետաքրքրվել արձանագրած ձեռքբերումներով և ապագա ծրագրերով: Վարչապետը բարձր է գնահատել ֆիզմաթ դպրոցի սաների կատարած աշխատանքը և մաղթել նորանոր հաջողություններ:

Ներկայացնելով կրթական գործընթացի կազմակերպման ուղղությունները և դպրոցի ձեռքբերումները՝ Հայկազ Սարիբեկյանը նշել է, որ կրթօջախում գործում են առարկայական 10 օլիմպիական և 1 ռոբոտաշինության խմբակներ, աշակերտներից շատերը հանրապետական և միջազգային օլիմպիադաների հաղթողներ և մեդալակիրներ են: Վերջին 10 տարում լավագույն սաներն արժանացել են ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևների, ինչպես նաև անվանական կրթաթոշակների և մրցանակների: Դպրոցի տնօրենը վարչապետին է ներկայացրել նաև շենքային հնարավորությունները և ասել, որ պայմանավորված դիմորդների մեծ հոսքով՝ դպրոցի տարածքի ընդլայնման անհրաժեշտություն կա: Նշվել է, որ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը մասնաճյուղ ունի նաև Ստեփանակերտում:

3

1-19-472x265[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...