[:hy]Սփյուռքի նախարարը մասնակցեց «Հելիոս պոդոլագիա» բժշկական կենտրոնի բացման արարողությանը[:]

[:hy]Հունիսի 18-ին Ամիրյան 27/1 հասցեում ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց սփյուռքահայ բժիշկ Հելեն Ազարյանի «Հելիոս պոդոլագիա» բժշկական կենտրոնի բացման արարողությանը:

Ողջունելով ներկաներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց նախաձռնությունը կյանքի կոչած քուվեյթահայ բժիշկ Հելենին, կենտրոնի աշխատակիցներին, հատկապես հայ կանանց՝ նման բացառիկ ծառայություններից օգտվելու հնարավորության համար, նա բարձր գնահատեց այն սփյուռքահայերի ջանքերը, ովքեր հայրենիքում ներդրումներ են կատարում և ստեղծում են աշխատատեղեր:

Սփյուռքի նախարարը մասնավորապես ասաց. «Ուրախ եմ, որ «Հելիոս» կենտրոնների երկրորդ ժապավենն եմ կտրում: Բազմաթիվ ժամանակակից բժշկական կենտրոններ են գործում, սակայն սփյուռքահայերը նոր ուղղություններ են փորձում զարգացնել, Երևանի սրտում բացվում է «Հելիոս պոդոլագիա» ժամանակակից բժշկական կենտրոնը, որը մատուցելու է ոտնաթաթի և ձեռքերի բժշկական և էսթետիկ խնամքի  ծառայություններ՝ համատեղելով առողջարարն ու գեղեցիկը: Հատկապես խորին շնորհակալություն եմ հայտնում Հելենի ամուսնուն՝ քուվեյթահայ գործարար ֆիլիպ Փաթաթանյանին, ով շռայլորեն Երևանում արդեն երկրորդ բժշկական կենտրոնն է բացում, հուսամ, որ «Հելիոսի»  ցանցը կտարածվի նաև մարզերում, մասնավորապես կենտրոն կստեղծվի Գյումրիում: «Հելիոսը» գործում է շուրջ տաս տարի և առողջապահության ու ծառայությունների մատուցման նոր մշակույթ է բերել Հայաստան: Չափազանց կարևոր է, որ կենտրոնում աշխատում են այնպիսի  բարձր որակավորում ունեցող բժիշկներ՝ և մասնագետներ, ինչպիսին պրոֆեսոր Էդուարդ Դանիելյանն է: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ գեղեցկուհի Հելենին և նրա հրաշալի ընտանիքին նման փայլուն ծրագիրը իրականություն դարձնելու, նման ջերմ թիմ, մարդկային ու հայեցի միջավայր, ձևավորելու համար և մաղթում եմ նոր մտահղացումներ, նոր ուժ ու եռանդ, նոր ու օգտակար ձեռնարկներ»:

Ողջույնի խոսքով հանդես եկավ կենտրոնի տնօրեն Հելեն Ազարյանը, նա շնորհակալություն հայտնեց, Սփյուռքի նախարարին և բոլոր նրանց, ովքեր եղել են իր կողքին, ովքեր աջակցել են կենտրոնի ստեղծման գործում: Նա նշեց, որ առաջին «Հելիոս» կենտրոնը հիմնադրվել է Քուվեյթում՝ 20 տարի առաջ, իսկ հայաստանյան մասնաճյուղը՝  2007 թվականին:

«Նոր մասնաճյուղում մեկտեղվել են և՛ պոդոլոգիական բուժական, և՛ էսթետիկ բաժինները` հաճախորդին մատուցելով համակողմանի ծառայություններ, հնարավորություն տալով բուժումն ստանալուց հետո կենտրոնից դուրս գալ խնամված ու լավ տեսքով: Կենտրոնը հագեցած է գերմանական ժամանակակից սարքավորումներով: Հուսով եմ մեր կենտրոնը օգտակար գործունեություն կծավալի՝ թեթևացնելով ոտնաթաթի և ձեռքերի խնդիրներ ունեցողների հոգսերը»,-նշեց Հելեն Ազարյանը:

hrush2[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով