[:hy]Սննդամթերք է հավաքվել Երևանի և Գյումրու կարիքավոր ընտանիքների համար[:]

By | 11.06.2016
Загрузка...

[:hy]Առավոտից «Կոնգրես» հյուրանոցի սրահներից մեկում էին հավաքվել տասնյակ կարիքավոր ընտանիքների անդամներ։ Կանայք՝ երեխաների հետ, եկել էին ստանալու առաջնային անհրաժեշտության սննդամթերք՝ պատրաստված հատուկ իրենց համար։ Նախաձեռնությունը շվեյցարաբնակ Թերեզա Մխիթարյանինն է, որը «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի հետ միասին իրականացնում է այն։

«Լավ է, որ Թերեզան՝ իր համախոհների հետ, նախաձեռնեց Գյումրու տնակային ավաններում բնակվող, սոցիալապես անապահով ընտանիքների համար օգնությունը։ Աջակցության հիմնական մասը գնում է Գյումրի, բայց բաժին է հանվում ինչպես Երևանի, այնպես էլ հարակից շրջանների սոցիալապես անապահով ընտանիքների համար»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը։

Երևանաբնակ ընտանիքների ներկայացուցիչները տեղում ստանում էին իրենց հասանելիք սննդամթերքը։ Իսկ Գյումրու ընտանիքներին, ինչպես նշեց պարոն Թումասյանը, աջակցությունը կհասնի առաջիկա օրերի ընթացքում։

Ognutyun 1

Սովորաբար որքա՞ն սննդամթերք է հավաքվում. «Միայն «Շիրակ կենտրոն»-ի միջոցով վերջին 5-6 ամիսների ընթացքում 20 տոննայից ավելի սննդամթերք է բաժանվել։ Ունենք նաև վառելափայտի ծրագիր, և այս տարի մոտ 1300 ընտանիքի 750 խմ վառելափայտ ենք տվել»,-ասաց Վահան Թումասյանը։

Նա ընդգծեց, որ կարիքավոր ընտանիքները, բնականաբար, չեն կարող ապահովել իրենց համար նվազագույն պայմաններ. «15, 20 կամ 30.000 դրամ նպաստ ստացող ընտանիքը, առավել ևս՝ եթե երեխաներ կամ ծերեր կան, չի կարող այդ նպաստով ընտանիքի գոյությունը պահպանել»,-շեշտեց «Շիրակ կենտրոն»-ի ղեկավարը։

Նուբարաշենում բնակվող Հերմինե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց. «Ունեմ երկու տղա, մի աղջիկ։ Ես միայնակ եմ խնամում երեխաներիս։ Գոյատևում ենք նպաստով։ Մեկ-մեկ տուն եմ մաքրում։ Ապրում ենք 24 քառ. մետր տարածքում։ Շատ ուրախ եմ, որ անապահովներին օգնում են»։

Ognutyun 3

Փարաքարում բնակվող Մարիամ Գևորգյանն էլ նշեց, որ ունի երեք երեխա, չորրորդին էլ սպասում է։ «Ապրում ենք տնակում, անձրևների ժամանակ ահավոր կաթում է. տուն մտնել չի լինում։ Ապրել եմ Գյումրիում, հետո որ ամուսնացա, եկա Երևան։ Դժվարությունը երեխաներին սնունդ հասցնելն է, որը չենք կարողանում։ Ես չեմ աշխատում, ամուսինս էլ մշտական աշխատանք չունի։ Ապրում ենք փարոսով. 35.000 էր, դարձրին 33.000։ Ուրախ եմ, որ այսպիսի մարդիկ կան, որ նեղ ապրող մարդկանց օգնում են»։

Ognutyun 2

«Շիրակ կենտրոն»-ը տարվա ընթացքում մի քանի անգամ կազմակերպում է աջակցություն կարիքավոր ընտանիքների համար ոչ միայն սննդամթերքի և վառելափայտի տեսքով։ Բազմաթիվ ընտանիքներ կենտրոնի աջակիցների շնորհիվ ստացել են նաև բնակարաններ՝ դուրս գալով տնակներից։

Ognutyun 4

Ognutyun-5-472x265

«Ա1+»[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...