[:hy]«Սկսել 5-ամյա կրթությունից, դա համարել առաջին դասարան» (տեսանյութ)[:]

By | 08.06.2016

[:hy]ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանն այսօր ԱԺ-ում ԿԳ նախարարից հետաքրքրվեց կրթական ոլորտի խնդիրների մասին։ «Բոլորիս է հայտնի, որ 12-ամյա կրթական համակարգն այնքան էլ գոհացուցիչ չէ։ Եվ ծնողներն ավելի շատ բարեխոսում են տնօրենների հետ, որ երեխաներն ավագ դպրոց չգնան։ Բացի այդ, նախորդ տարի շրջանավարտների թիվը փոքր էր։ Այս տարի ինչպիսի՞ն կլինի իրավիճակը»։

«Այսօր ունենք չափորոշիչային համակարգ, օրենսդրական դաշտ, և կան բոլոր նախադրյալները՝ ձևավորելու կրթության ազգային համակարգ։ Կարիք կա մշակելու մի քանի գործոն. մեկն  ավագի դպրոցի ուսումնական գործընթացն է, երկրորդը՝ բակալավրիատի կրթությունից դեպի գիտություն անցնելը, աշխատաշուկա ավելի պրոֆեսիոնալ մասնագետների անցումը»,-նշեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։

Նա շեշտեց, որ խնդիր է դրված ձևավորելու մատչելի, նույն հնարավորություններն  ապահովող համակարգ թե միջնակարգ, թե ավագ դպրոցում։ «Այս առումով երկու նախաձեռնություն առաջիկայում կլինի. մեկն ավագ դպրոցների փոփոխությունների փաթեթն է, որի հիմնական նպատակն է այնպես անել, որ աշակերտը 12-րդ դասարանը հնարավորություն ունենա անցկացնելու  ավելի մասնագիտացված կողմնորոշման առումով։ Կամ իջնել ներքև. սկսել 5-ամյա կրթությունից, դա համարել առաջին դասարան և հասնել նրան, որ 17 տարեկանում 12-ամյա կրթական ծրագիրն իրականացվի»,-ասաց Լևոն Մկրտչյանը։

868

«Ա1+»[:]

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով