[:hy]Սիլիկոնյան հովտում կայացել է «Հայաստան ՏՏ ֆորումը»[:]

By | 13.06.2016
Загрузка...

[:hy]Հունիսի 10-ին, Սիլիկոնյան հովտում /ԱՄՆ/, Սինոփսիս Մաունթին Վյու կամպուսում մեկնարկել է ‹‹Հայաստան. ՏՏ ֆորումը››, որն անցկացվում է ԱրմԹեքի շրջանակում՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:

Ֆորումի նպատակն է ներկայացնել և քննարկել Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման միտումները և դիրքավորման հեռանկարները միջազգային ասպարեզում, խթանել միջազգային համագործակցությունը և ներդրումների ներգրավումը, նպաստել ոլորտի մասնագետների միջև համագործակցության կայացմանը:

«Հայաստան. ՏՏ ֆորումի» ուշադրության կենտրոնում կլինեն հայկական ստարտափների զարգացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև կամփոփվեն Հայաստան-ԱՄՆ ՏՏ ոլորտի աքսելերացիոն ծրագրի արդյունքները:

Միջոցառման օրակարգում ներառված են եղել հետևյալ թեմաները.
♦ Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացումները և հաջողության պատմությունները:
♦ Նորաստեղծ ընկերությունների գլոբալ էկոհամակարգի ստեղծումը և կապը համաշխարհային շուկայի հետ:
♦  Մարտահրավերները և ներդրումային հնարավորությունները Հայաստանում:
♦ Կրթության դերը նորաստեղծ ընկերությունների ներուժը բացահայտելու գործում:

«Հայաստան. ՏՏ ֆորումի» շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սինոփսիս ընկերություն և  ընկերության նախագահ Չի-Ֆուն Չանի ուղեցկությամբ ծանոթացել Սինոփսիսի գործունեությանը:

Հայաստանի պատվիրակությունն այցելել է նաև Intel և Nvidia համաշխարհային կազմակերպություններ, հանդիպում ունեցել Սիլիկոնյան հովտի երիտասարդ ծրագրավորողների հետ:

Հիշեցնենք, որ «Հայաստան. ՏՏ ֆորումն» իրականացվել է ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից` «Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոն» (CEED) հիմնադրամի և «Սինոփսիս» ընկերության աջակցությամբ: Գործընկերներն էին` «Մայքրոսոֆթ», «ԱյԲիԷմ», «ՊիկսԱրթ», «Հյուլեթ-Փաքարդ» ընկերությունները, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և ՏՀՏ գործատուների միությունը: 

arcvik_926_8084742[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...