[:hy]Սերժ Սարգսյան․ Փախստականների հարցն ու Բունդեսթագի բանաձևը պետք չէ կապել իրար հետ[:]

By | 01.06.2016
Загрузка...

[:hy]Հայաստանի նախագահը Bild-ի հարցազրույցում Եվրամիությանը խորհուրդ է տվել կուրորեն չհավատալ Էրդողանին:

Թուրքիայի և Եվրամիության միջև փախստականների հարցով համաձայնության հնարավոր տապալումն ու Բունդեսթագում հայերի ցեղասպանության ճանաչման բանաձևի քվեարկությունը պետք չէ կապել իրար հետ, գերմանական Bild-ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Եվրամիությունը չպետք է կուրորեն հավատա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ փախստականների խնդրի կարգավորման հարցում, այլ պետք է սեփական լուծումները փնտրի, կարծիք է հայտնել Հայաստանի նախագահը:

Սերժ Սարգսյանը գերմանական պարբերականին տված հարցազրույցում ասել է՝ ինքը զգացողություն ունի, որ այդ գործարքը շատ երերուն հիմքի վրա է կառուցված, իսկ այնպիսի գործընկերոջ հետ, ինչպիսին Թուրքիան է, դժվար կլինի այն իրականացնել երկարաժամկետ հեռանկարում:

«Եվ հստակ է, որ փախստականների հարցով այդ համաձայնագրի հնարավոր ձախողումը ոչ մի կապ չունի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի հետ»,- ընդգծել է Հայաստանի նախագահը:

Նախատեսվում է, որ Գերմանիայի ստորին պալատում՝ Բունդեսթագում, Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը քվեարկության կդրվի այս հինգշաբթի՝ հունիսի 2-ին։ Թուրքիան ամենաբարձր՝ երկրի նախագահի մակարդակով զգուշացրել է Գերմանիային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հետևանքների մասին։ Նախագահ Ռեջեփ Էրդողանը նախօրեին հայտարարել է, որ դա վնաս կհասցնի Գերմանիայի և Թուրքիայի երկկողմ դիվանագիտական, տնտեսական, առևտրային, քաղաքական և ռազմական կապերին:

Պատասխանելով Bild-ի լրագրողի հարցին` արդյոք Եվրամիություն կարո՞ղ է վստահել Թուրքիայի նախագահին, Սերժ Սարգսյանը նշել է, որ չի կարող խոսել Եվրամիության անունից, բայց իր սեփական փորձից ելնելով կարող է ասել՝ «ոչ, մենք չենք հավատում Էրդողանին»:

Հայաստանի նախագահ կարծիքով՝ հենց Էրդողանն է արգելափակել հայ-թուրքական հաշտեցման ցյուրիխյան համաձայնագրերի վավերացումը Թուրքիայի խորհրդարանում:

serj-sargsyan-ayc-p-634x445

«Ազատություն»

 [:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...