[:hy]Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը համաձայնել են հանդիպել հունիսին[:]

By | 03.06.2016

[:hy]ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրյոն (Ֆրանսիա) մայիսի 31­-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի և հունիսի 2-­ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումների արդյունքներով հայտարարություն են տարածել: Համանախագահները հայտարարության մեջ նշել են, որ հանդիպումներում քննարկվել է Վիեննայում մայիսի 16­-ին տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ ընդունած որոշումների կյանքի կոչման հարցը: «Նախարարները վերահաստատել են իրենց հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Համանախագահները նախարարներին են ներկայացրել փաստաթղթեր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորություններն ընդլայնելու և ԵԱՀԿ հետախուզական մեխանիզմներ ներդնելու հարցի շուրջ: Նախարարները հաստատել են նախագահների համաձայնությունը` հունիսին անցկացնելու բանակցությունների հաջորդ փուլը` նպատակ ունենալով վերսկսելու բանակցությունները համապարփակ կարգավորման շուրջ»,­- ասվում է համանախագահների հայտարարության մեջ:

aliserj381de

Politik.am[:]

«Գրիգորի Խաչատուրովը մեր զինվորների ու սպաների հետ սահմանա պահում իսկ երկրի վայղեկավարը չկա».Վահան Բաբայան

13.07.2020

Քիչ առաջ ադրբեջանցի ընդդիմադիր հայտնի լրագրող-բլոգերներից մեկը գրել էր, թե սպանվել են գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզեևը.«Ռազմինֆո»

14.07.2020

Ով չգիտի, ասեմ` Կյանքի Խոսքը, հիսունականները և մնացած աղանդները հենց էս սատանիստական «կրոնի» ճյուղերն են

10.07.2020

Հիմա նայեք Ալեն Սիմոնյանի անբարոյականության աստիճանը

14.07.2020

«Սերժ Սարգսյանի երեկվա ելույթից հետո մարդ է վատացել».Վահան Բաբայան

11.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով