[:hy]Սերժ Սարգսյանը բարձր տրամադրությամբ է նստել ինքնաթիռ. «Հրապարակ» [:]

By | 22.06.2016

[:hy]«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը, ի տարբերություն Վիեննայի, հայկական կողմը խիստ սահմանափակ` 2-3 հեռուստալրագրող է տարել: Ալիեւը, ինչպես միշտ, առանց լրագրողների է եղել՝ իր «լիչնիկներով»: Իսկ ռուսական կողմի լրագրողները շատ են եղել եւ բավականին լավ պատրաստված, Ղարաբաղի պատմությունն ու խնդիրն ուսումնասիրած: Իսկ ինչո՞ւ ոչ Նալբանդյանը, ոչ էլ Սերժ Սարգսյանն այս անգամ հարցազրույց չտվեցին․ ԱԳՆ մեր աղբյուրն ասաց` հանդիպումից հետո կողմերի հայտարարությունում ամեն ինչ ասված էր, նախորդ անգամ էլ օդում առկա բոլոր հարցերի պատասխանները հնչել էին: Իսկ ինչպե՞ս է գնահատում հայկական կողմն այդ հանդիպումը. ոչ Ալիեւը, ոչ էլ Սարգսյանը մի տեսակ «ուրախ» չէին, եթե մնանք դեմքերի արտահայտություններով կողմնորոշվելու-հասկանալու հույսին: «Սխալվում եք, նորմալ, կարելի է ասել` դրական, մանավանդ Կասպրչիկի առաքելության ընդլայնման մասով, Սերժ Սարգսյանն էլ, ի դեպ, բավականին բարձր տրամադրությամբ նստեց ինքնաթիռ»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
hrao.thumb[:]

«Գրիգորի Խաչատուրովը մեր զինվորների ու սպաների հետ սահմանա պահում իսկ երկրի վայղեկավարը չկա».Վահան Բաբայան

13.07.2020

Չպետք է մոռանալ, որ հայ դպրոցի հիմնադիրը Հայ առաքելական եկեղեցին է ․․․

08.07.2020

«Խնդրում եմ hraparak.am կայքին դադարեցնել տարածել մեր մասին չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն».Դավիթ Համբարձումյան

07.07.2020

Ով չգիտի, ասեմ` Կյանքի Խոսքը, հիսունականները և մնացած աղանդները հենց էս սատանիստական «կրոնի» ճյուղերն են

10.07.2020

Մինչև արտակարգ դրության ավարտը ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր

07.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով