[:hy]Սեյրան Օհանյանը փոխանցեց 43.000 եվրոն[:]

By | 01.06.2016
Загрузка...

[:hy]Ապրիլյան պատերազմում ծանր վիրավորում ստացած 19-ամյա Ռուբեն Առաքելյանին շուտով կտեղափոխեն Գերմանիա՝ հետագա բուժումն այնտեղ իրականացնելու համար։ «43.000 եվրո գումարն էր պակասում, որը քիչ առաջ փոխանցվել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից»,-«Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց Ռուբեն Առաքելյանի ազգականը՝ Նարինե Թումանյանը։

Հիշեցնենք, որ զինծառայողի՝ Գերմանիայում բուժման համար 90.000 եվրո էր անհրաժեշտ։ Ռուբենի մայրիկի՝ Անահիտ Մկրտչյանի անունով բացված հաշվեհամարին մնացյալ գումարն առկա էր։ Պակասում էր միայն 43.000 եվրոն։

Այժմ Առողջապահության նախարարությունը պատրաստում է անհրաժեշտ փաստաթղթերը, որպեսզի վիրավոր զինվորին կարողանան տեղափոխել։

Ruben-Araqelyan[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...