[:hy]Սամվել Ալեքսանյանն առեւանգել է իր աշխատակցին, խլել բիզնեսները. «Հայկական ժամանակ» (Տեսանյութ) [:]

By | 17.06.2016

[:hy]ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանը, ով 2002 թվականից աշխատել է պատգամավորին պատկանող ընկերություններից մեկում, պնդում է, որ Ալեքսանյանն իրեն ունեցվածքից զրկել է՝ տիրանալով իր ընտանեկան բիզնեսներին: Armtimes.com-ի հետ զրույցում Արմեն Իսրայելյանը պատմում է, որ 2015 թվականին խնդիրներ է ունեցել պատգամավորի հետ այն բանի համար, որ տեղյակ է եղել, որ Սամվել Ալեքսանյանի քեռու տղայի՝ Սամվել Ղազարյանի, խաղատներ այցելելու հակումի մասին, պատգամավորին տեղյակ չի պահել: Սամվել Ալեքսանյանը տեղեկանալով, որ Արմեն Իսրայելյանն ու այլ աշխատակիցներ իրենից թաքցրել են այդ փաստը, որոշել է տուգանել նրանց՝ յուրաքանչյուրից պահանջելով 60 հազար ԱՄՆ դոլար: «Մեզանից ազատվելու համար, որ մնացածի աչքը վախենա, դիմեց նման քայլի: Ասեց՝ ինչ ունեք չունեք պետք է վերցնեմ ձեզանից ու վերցրեց: Ես ունեցել եմ ավտոլվացման կետ, վարսավիրանոց, հացի փուռ, ավտոտնակ եւ բնակարան, որը ստեղծել եմ ես իր մոտ աշխատելով, բակներից փող վերցնելով: Ալեքսանյանն ասեց, որ դրանք պետք է տամ իրեն»,- պատմեց Արմեն Իսրայելյանը՝ նշելով, որ դրանից հետո իրեն մի քանի օր պահել են Ալեքսանյանի ընկերություններից մեկում: Ղազարյանը խնդրել է, որ թողեն գնա տուն եւ սեփականության վկայականները բերի եւ անվանափոխություն կատարի, սակայն ազատվելով հսկողությունից, մեկնել է Վրաստան, որտեղից էլ խոսել է Սամվել Ալեքսանյանի հետ՝ ասելով, որ կվերադառնա Հայաստան, սակայն Սամվել Ալեքսանյանը զգուշացրել է, որ սահմանը չանցնի, քանի որ իրեն իրավապահները կբռնեն: Հաջորդ օրը վրացի իրավապահները Իսրայելյանին բերման են ենթարկում ոստիկանություն, որից հետո բերում հայ-վրացական սահման՝ հանձնելով հայ սահմանապահներին: «Իրենք 15-20 րոպե պահելուց հետո անցկացնում են հայկական սահմանը եւ տալիս են ինձ ոստիկանության աշխատակիցներին: Իրենք ինձ դնում են իրենց մեքենայի մեջ, զանգահարում են ինչ-որ տեղ, որ ինձ թողեն: Իմ հետեւից էլ Սամվել Ալեքսանյանն արդեն մարդ է ուղարկել, որ ինձ հետ բերեն: Իր ամենավստահելի հուդային, անունը հետո կասեմ: Զանգում են վերեւներից, իրենց ասում են, որ տվեք այդ մարդկանց, ովքեր եկել են, թող տանեն: Ինձ տալիս են այդ մարդկանց, որոնց հետ գալիս եմ քաղաք»,- մանրամասնեց Արմեն Իսրայելյանը:

 

Նյութի մանրամասները կարդացեք Armtimes.com–ի կայքում

samo.thumb[:]

Դեղերդ խմիր, տուպիցա.Աննա Հովները՝Փաշինյանին

19.05.2020

Սերժ Սարգսյանի ասուլիսը իրոք կարող է լինել այն քաղաքական «երկրաշարժը»,որի «փլատակների» տակ շատերը կարող են հայտնվել.Վահան Բաբայան

19.05.2020

«Ստիպված եմ հերթական անգամ հիասթափեցնել Ռուբեն Հայրապետյանին մեղավոր կարգողներին…».Ամրամ Մակինյան

22.05.2020

Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը կհետաձգվի.Ամրան Մակինյան

20.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով