[:hy]ՌՈՒՍԱՍՏԱՆ — ՈՒԵԼՍ. ԽԱՂԻՑ ԱՌԱՋ[:]

[:hy]

Ռուսաստան — Ուելս
Եվրո-2016, B խումբ, 3-րդ տուր
Թուլուզ, «Ստադիում դե Թուլուզ», սկիզբը՝ 23:00
գլխ. մրցավար՝ Յոնաս Էրիկսոն (Շվեդիա)
բուքմեյքերներ՝ 2.65 — 3.15 — 3.16
Ռուսաստանի հավաքականը շանսեր է պահպանում փլեյ-օֆֆ դուրս գալու համար, իսկ Ուելսի ընտրանին Սլովակիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո 2-րդն է և անցկացնելու է մինչ այժմ ամենակարևոր հանդիպումը:
Ռուսաստանի ազգային թիմին միմիայն հաղթանակ է հարկավոր և բացի այդ էլ, զուգահեռաբար ընթացող Անգլիա — Սլովակա խաղում բրիտանացիների հաղթանակը միայն թույլ կտա ռուսներին 2-րդը լինել: Հիշեցնենք, որ 1-ին տուրում ռուսները կարողացան ոչ-ոքի կորզել անգլիացիներից, իսկ 2-րդ տուրում պարտվեցին Սլովակիայի հավաքականին:
Ուելսի ընտրանին 1-ին տուրում հաղթեց 2:1 հաշվով սլովակներին, իսկ 2-րդում հակառակ հաշվով զիջեց առաջատար Անգլիային:
Լեոնիդ Սլուցկիի գլխավորած թիմը վերջին 5 հանդիպումներում հաղթանակ չի տարել. 3 պարտություն և 2 ոչ-ոքի: Վերջին անգամ Ռուսաստանի հավաքականը հաղթել է Լիտվային մարտի 26-ին կայացած ընկերական խաղում (3:0):
Ուելսի հավաքականը վերջին խաղերում նույնպես լավ վիճակագրություն չունի. 5 խաղերի կտրվածքով 3 պարտություն, 1 հաղթանակ և 1 ոչ-ոքի:
Ռուսաստանի և Ուելսի հավաքականները միմյանց դեմ 4 հանդիպում են անցկացրել. 2003 թվականի Եվրոյի ընտրական փուլում նախ գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի, ապա Ռուսաստանը հաղթել է նվազագույն հաշվով:
Ընտրանիների ճանապարհները խաչվել են նաև 2008թվականին. Ռուսաստանի ընտրանին 2 դեպքերում էլ հաղթել է՝ 3:1 և 2:1:
hh087
Armsport

[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով