[:hy]Ռուսաստանի Սևծովյան նավատորմի ծովային ավիացիան նոր հրամանատար ունի[:]

By | 21.06.2016

[:hy]Ռուսաստանի ռազմածովային ուժերի Սևծովյան նավատորմի ծովային ավիացիան նոր հրամանատար ունի: Նավատորմի ներկայացուցիչ Վյաչեսլավ Տուրխաչևը հայտնել է, որ այդ պաշտոնում նշանակվել է գնդապետ Սերգեյ Բոդնառուկը:  Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Սևծովյան նավատորմի ծովային ավիացիայի նախկին հրամանատարն էլ նշանակվել է Հյուսիսային նավատորմի հակաօդային պաշտպանության և ավիացիայի հրամանատար:

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն զինված ուժերի հարավային ռազմական շրջան (ՀՌՇ) աշխատանքային այցի շրջանակներում գնացել էր Ղրիմ: Նա լսել էր Սևծովյան նավատորմի հրամանատարական կազմի զեկույցները ռազմական ենթակառուցվածքների կառուցման ընթացքի վերաբերյալ:

Շոյգուն այցելել էր նաև Սևաստոպոլ (Սևծովյան նավատորմի շտաբը տեղակայված է այստեղ), որտեղ Սևծովյան նավատորմի ծովային հետևակի առանձին 810-րդ բրիգադին պետական պարգևներ էր հանձնել: Այդ բրիգադը մասնակցել էր Սիրիայում Ռուսաստանի գործողություններին:

nav3[:]

«ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանն է հեղափոխությունից առաջ և հետո».Նարեկ Մալյան

17.05.2020

Դեղերդ խմիր, տուպիցա.Աննա Հովները՝Փաշինյանին

19.05.2020

Նոր կոռուպցիոն սխեմա՞. հայտնի եռյակը դիմակի բիզնես է սկսո՞ւմ Հայաստանում

17.05.2020

«Եթե տղամարդ լինեիր, կարող ա պահանջեի ներողություն խնդրել գռեհիկ բառապաշարիդ համար, բայց ավաղ».Անժելա Էլիբեկովան`Ստոյպա Սաֆարյանին

17.05.2020

«Նիկոլ Փաշինյան ա’յ` անանուն հոդվածագիր բավական է,սթափվեք». Գարիկ Ուրումյան

18.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով