[:hy]Ռուսաստանի համար «անհասկանալի է», թե ինչո՞ւ է Հայաստանում տեղադրվել Գարեգին Նժդեհի արձանը. «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ»[:]

By | 11.06.2016

[:hy]Ռուսաստանի համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է Երևանում հուշարձան տեղադրվել ի պատիվ Գարեգին Նժդեհի, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Զախարովան նշել է, որ այս թեմային անդրադառնում է, քանի որ ստացվել են բազմաթիվ հարցեր, թե ինչպիսի՞ն է ռուսաստանյան կողմի արձագանքը Հայաստանում Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրման կապակցությամբ:

«Մեր վերաբերմունքը Հայրենական մեծ պատերազմին բոլորը լավ գիտեն: Մեր վերաբերմունքը նացիզմի, նեոնացիզմի և ծայրահեղականության ցանկացած դրսևորմանն ու հերոսացմանը նույնպես բոլորը գիտեն՝ այն ամրագրված է միջազգային փաստաթղթերում: Եվ մեզ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է տեղադրվել նշված արձանը, չէ՞ որ մենք գիտենք Հայրենական մեծ պատերազմի ժամանակ հայ ժողովրդի անմահ սխրանքի մասին», — ընդգծել է Զախարովան:

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվայի համար Հայրենական մեծ պատերազմի վերաբերյալ պատմական ճշմարտության պահպանման հարցում Երևանի պաշտոնական դիրքորոշման ցուցիչը Հայաստանի վերաբերմունքն է մայիսի 9-ի տոնին՝ որպես բոլորի համար ընդհանուր Հաղթանակի օրվա: Հայաստանը նաև հանդիսանում է նացիզմի հերոսացման դեմ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևի համահեղինակ երկիր, հավելել է Զախարովան՝ հիշեցնելով, որ Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի ժամանակ հենց հայկական պատվիրակությունն է հնչեցրել ՀԱՊԿ անդամ երկրների համատեղ հայտարարությունը, որով աջակցություն էր հայտնել այս բանաձևին:

Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության գաղափարախոսը համարվող Նժդեհի բրոնզե արձանը Երևանի սրտում՝ կառավարության երրորդ մասնաշենքի հարակից հրապարակում հանդիսավոր կերպով բացվեց մայիսի 28-ին, արարողությանը նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մասնակցում էին երկրի իշխանական վերնախավի բազմաթիվ ներկայացուցիչներ։

Հայ ռազմական, քաղաքական և պետական գործիչ, Ցեղակրոն գաղափարախոսության և շարժման հիմնադիր Գարեգին Նժդեհը, ում գործունեության շնորհիվ տապալվել է Զանգեզուրը Լեռնային Ղարաբաղի ու Նախիջևանի օրինակով Ադրբեջանին բռնակցելու թուրք-բոլշևիկյան ծրագիրը, կասկածվել է նացիստական Գերմանիայի հետ գաղտնի կապեր ունենալու մեջ և 1944 թվականին խորհրդային ուժերի՝ Բուլղարիա մտնելուց հետո ձերբակալվել, այնուհետև դատապարտվել 25 տարվա ազատազրկման և մահացել բանտում: Իր մահից տասնամյակներ անց՝ 1992 թ. մարտի 30-ին, Նժդեհը անկախ Հայաստանի Հանրապետության դատախազության կողմից արդարացվել է։

njdeh_s

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ»[:]

Դեղերդ խմիր, տուպիցա.Աննա Հովները՝Փաշինյանին

19.05.2020

Սերժ Սարգսյանի ասուլիսը իրոք կարող է լինել այն քաղաքական «երկրաշարժը»,որի «փլատակների» տակ շատերը կարող են հայտնվել.Վահան Բաբայան

19.05.2020

«Ստիպված եմ հերթական անգամ հիասթափեցնել Ռուբեն Հայրապետյանին մեղավոր կարգողներին…».Ամրամ Մակինյան

22.05.2020

Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը կհետաձգվի.Ամրան Մակինյան

20.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով