[:hy]Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստի արձանագրությունը[:]

[:hy]

(ոչ պաշտոնական թարգմանություն)

ք. Մոսկվա, Կազան 2-3 հունիսի, 2016թ

Նախագահողներ

Ն.Ի.Ռիժկով ՌԴ Դաշնային ժողովի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսական մասի համանախագահ, ՌԴ Դաշնային խորհրդի Դաշնային կառուցվածքի, տարածաշրջանային քաղաքականության, տեղական ինքնակառավարման եւ Հյուսիսի հարցերով հանձնաժողովի անդամ

Հ.Մ. Նաղդալյան ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական մասի համանախագահ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի (այսուհետ` միջխորհրդարանական հանձնաժողով) աշխատանքներին մասնակցեցին միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսական եւ հայկական մասերի անդամները, ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Ի.Կ. Վոլինկինը, ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օ.Ե. Եսայանը, Թաթարստանի Պետական խորհրդի նախագահ Ֆ.Խ. Մուխամեդշինը, Թաթարստանի առաջին փոխվարչապետ Ա.Վ. Պեսոշինը, Թաթարստանի ?րդյունաբերության եւ առեւտրի նախարարի պաշտոնակատար Ռ.Խ Կաբիրովը, ՌԴ ?րտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների 4-րդ վարչության պետի տեղակալ Ի.Ա. Գրոմիկոն, երկու երկրների գիտական շրջանակների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, ինչպես նաեւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Նիստը մեկնարկեց Ն. Ռիժկովի բացման խոսքով, որին, հայկական կողմից, հետեւեց Հ. Նաղդալյանի ելույթը:

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Ի. Վոլինկինը, ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օ. Եսայանը եւ Թաթարստանի Պետական խորհրդի նախագահ Ֆ. Մուխամեդշինը:

Նիստի ընթացքում քննարկվեցին հետեւյալ օրակարգային հարցերը`

1. Տեղեկություններ հանձնաժողովի 25-րդ նիստի շրջանակներում ընդունված որոշումների իրականացման վերաբերյալ (Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ համագործակցության զարգացում),

2. Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ տնտեսական եւ սոցիալ-մշակութային համագործակցության, այդ թվում` տարածաշրջանային զարգացում` Թաթարստանի օրինակով,

3. Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ,

4. Հինգերորդ հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումին առնչվող կազմակերպչական խնդիրներ,

5. Այլ հարցեր:

Միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը բացեց Թաթարստանի Պետական խորհրդի նախագահ Ֆ.Խ. Մուխամեդշինը:

1. Տեղեկություններ հանձնաժողովի 25-րդ նիստի շրջանակներում ընդունված որոշումների իրականացման վերաբերյալ (Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ համագործակցության զարգացում)

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ)` որպես միջազգային իրավասուբյեկտությամբ օժտված լիիրավ միջազգային կազմակերպություն, սկսել է պաշտոնապես գործել 2015թ հունվարի 1-ից: 2015թ-ին վերջինիս միացան Հայաստանն ու Ղրղզստանը` լիիրավ անդամի կարգավիճակով: ԵԱՏՄ ստեղծման ընթացքում հաշվի են առնվել ինչպես ինտեգրացիոն գործընթացների համաշխարհային փորձի եւ համագործակցության գլոբալ մեխանիզմների շրջանակներում տարվող աշխատանքի լավագույն օրինակները, այդ թվում` ԱՀԿ-ն, այնպես էլ բարեկամության, բարիդրացիական հարաբերությունների եւ լայնածավալ խնդիրների, ներառյալ տնտեսական, համատեղ լուծման հարուստ պատմություն ունեցող մեր երկրների յուրահատկությունները: Արդեն իսկ ավելի քան 40 երկիր ցանկություն է հայտնել տարբեր ձեւաչափերով ընդլայնել համագործակցությունն այս նորաստեղծ ինտեգրացիոն կառույցի հետ:

Միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում կողմերն ընդհանուր բնույթի տեղեկություններ ներկայացրեցին եվրասիական ինտեգրացիոն փոխգործակցության շնորհիվ ԵԱՏՄ անդամ երկրների բիզնես ոլորտի առջեւ բացվող առավելությունների վերաբերյալ:

Միջխորհրդարանական հանձնաժողովը որոշեց.

— ի գիտությունընդունել տեղեկատվությունը:

2. Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ տնտեսական եւ սոցիալ-մշակութային համագործակցության, այդ թվում` տարածաշրջանային, զարգացում` Թաթարստանի օրինակով

Տվյալ հարցով զեկույցով հանդես եկավ Թաթարստանի ?րդյունաբերության եւ առեւտրի նախարարի պաշտոնակատար Ռ.Խ. Կաբիրովը:

Զեկուցող? ելույթում նշեց, որ սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական ցուցանիշներով Թաթարստանը մտնում է ռուսական առաջատար տարածաշրջանների տասնյակի մեջ: 2015թ-ին Թաթարստանի արտաքին առեւտրաշրջանառությունը հասել է13,8 մլրդ ԱՄՆ դոլարի, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 31 մլրդ ԱՄՆ դոլար:

Հանրապետության արդյունաբերական ոլորտում ամենազգալի տեսակարար կշիռն ունեն նավթամթերքի արտադրությունն ու նավթաքիմիական ոլորտը (37,6%), օգտակար հանածոների արդյունահանումը (23,6%), մեքենաշինությունը (19,8%) եւ պարենային ապրանքի արտադրությունը (8,5%):

Մշակվել է Թաթարստանի սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարությունը մինչեւ 2013թ.:

Թաթարստանի զարգացման ռազմավարական ուղղություններից է` բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված արտադրությունների զարգացման եւ նորարարության ու ներդրումների շնորհիվ տնտեսության արդիականացման միջոցով արդյունաբերության հումքային ճյուղերի մասնաբաժնի կրճատումը:

Պրն Կաբիրովը նշեց, որ Թաթարստանն ընդգրկուն արտաքին կապեր ունի ԱՊՀ երկրների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության տարածաշրջանների հետ:

Թաթարստանի եւ Հայաստանի միջեւ առեւտրա-տնտեսական համագործակցության շրջանակներում, 2015թ-ին առեւտրաշրջանառությունը կազմել է 7,4 մլն ԱՄՆ դոլար: Ելնելով տվյալ ցուցանիշից` կարելի է արձանագրել, որ առկա է զգալի ներուժ փոխշահավետ համագործակցության զարգացման համար, ինչը կհանգեցնի նաեւ արտաքին առեւտրաշրջանառության ծավալի մեծացմանը:

2015թ-ին Թաթարստանի Արտահանման աջակցման կենտրոնը ՓՄՁ-ների միասնական ցուցադրությամբ մասնակցեց Երեւանում կայացած ԷՔՍՊՈ ցուցահանդեսին:

Ամրապնդվում է համագործակցությունը նաեւ մշակութային բնագավառում:

2014թ-ի սեպտեմբերին Թաթարստանը ռեժիսոր Նավիդ Միխակի «Մարուսյա» կարճամետրաժ վավերագրական ֆիլմով (Իրան/Հայաստան համատեղ արտադրություն) եւ «Երիտասարդական շորթեր» անվանակարգում ներկայացված ռեժիսոր Գուժ Թադեւոսյանի «And The Circus Arrived» ֆիլմով մասնակցեց Մուսուլմանական կինոյի Կազանի 6-րդ միջազգային փառատոնին:

2015թ-ի դեկտեմբերին Թաթարստանի Ազգային թանգարանում տեղի ունեցավ Հայաստանի Նկարիչների միության անդամ եւ Փարիզի «Les SiezeAnges» Նկարիչների միության անդամ Մարո Սարգսյանի «Կյանքի փիլիսոփայություն» ցուցահանդեսի բացումը:

Եզրափակելով ելույթը` նախարարի պաշտոնակատարը մատնանշեց Թաթարստանի եւ Հայաստանի (այդ թվում` վերջինիս մարզերի) միջեւ համագործակցության հետեւյալ հեռանկարային ուղղությունները`

1. «Կամազ» ՀԲԸ արտադրության ավտոտեխնիկայի եւ դրա պահեստամասերի մատակարարման ծավալների մեծացում հայկական շուկա,

2. Համագործակցության խթանում սարքաշինության, մեքենաշինության եւ ավտոարդյունաբերության բնագավառում,

3. Թաթարստանում արտադրվող կենցաղային, արդյունաբերական եւ բժշկական սառնարանային սարքավորումների մատակարարման ծավալների մեծացում հայ սպառողին,

4. Բժշկական գործիքների եւ սարքավորումների մատակարարման կազմակերպում Թաթարստանից Հայաստան,

5. Թաթարստանի ձեռնարկությունների նավթաքիմիական արտադրանքի մատակարարման ծավալների ընդլայնում դեպի Հայաստան,

6. Համագործակցության խթանում էլեկտրաէներգետիկայի բնագավառում Հայաստանի էներգետիկ օբյեկտների վերակառուցման եւ արդիականացման գործընթացում Թաթարստանի ձեռնարկությունների մասնակի ներգրավվածության միջոցով,

7. Հայաստանին ուղղաթիռների եւ դրանց պահեստամասերի մատակարարում:

Ներկայացված զեկույցն ակտիվ քննարկումների առարկա դարձավ: Միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներն անվերապահորեն հանդես եկան Ռուսաստանի եւ Հայաստանի մարզերի միջեւ տնտեսական եւ մշակութային անմիջական կապերի ընդլայնման օգտինեւ առաջարկեցին հանձնաժողովի հաջորդ նիստի թեման փոխկապել նորագույն տեխնոլոգիաների զարգացմանն առնչվող խնդիրների հետ:

3. Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ

Տվյալ թեմայի շուրջ հիմնական զեկուցողն էր Կովկասի ինստիտուտի (ք. Երեւան) փոխտնօրեն, քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Ս. Մինասյանը:

Զեկույցին հաջորդած քննարկումների ընթացքում ծայրաստիճան մտահոգություն հայտնվեց ս.թ. ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից հրահրած հրադադարի ռեժիմի լայնամասշտաբ խախտման, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ամբողջ երկայնքով եւ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների աննախադեպ սրման առնչությամբ: Նիստի մասնակիցները խստորեն դատապարտեցին ուժի կիրառումը եւ ընդգծեցին Ռուսաստանի կարեւոր դերակատարությունը 2016թ ապրիլի 5-ին զինված բախումների դադարեցման վերաբերյալ բանավոր համաձայնության հասնելու գործում:

Ռուս խորհրդարանականներն ընդգծեցին, որ Ռուսաստանը հանդես է գալիս Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության վերականգնման օգտին: Այս համատեքստում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն առանձնահատուկ նշանակություն ունի Ռուսաստանի համար: Հակամարտության բարեհաջող կարգավորումից է կախված խաղաղությունն ու կայունությունը Ռուսաստանի հարեւան տարածաշրջանում: Հետեւաբար, Ռուսաստանի համար շարունակում է առաջնահերթ մնալ կողմերին միջնորդական աջակցության տրամադրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգային ջանքերի շրջանակներում, ինչպես նաեւ անհատականորեն` ելնելովՀայաստանի եւ Ադրբեջանի հետ գոյություն ունեցող հարաբերությունների մակարդակից:

Հայ խորհրդարանականները վերահաստատեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ եւ միջազգային իրավունքի սկզբունքների ունորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների, մասնավորապես` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, իրավահավասարության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա: Վերջին շրջանում իրավիճակի սրման լույսի ներքո եւ որպես բանակցային գործընթացի շարունակման հիմք, կարեւորվեց վստահության ամրապնդման միջոցների ստեղծման եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ միջազգային հանրության հայտարարությունների հասցեականությունը եւ այնպիսի երաշխիքների առկայությունը, որոնք թույլ չեն տա Ադրբեջանին նոր ագրեսիա նախաձեռնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ:

Ռուսաստանի եւ Հայաստանի խորհրդարանների պատգամավորներն առաջնորդվում են այն մոտեցմամբ, որ ներկա իրավիճակում հարկավոր է ցուցաբերել զսպվածություն, ձեռնարկել քայլեր կայունության վերականգնման համար, ինչպես նաեւ ակտիվացնել աշխատանքը ռազմական ռիսկերի նվազեցման ուղղությամբ` հիմնվելով առաջին հերթին 1994թ-ի կրակի դադարեցման վերաբերյալ համաձայնագրի եւ 1995թ-ին դրան ի լրումն ընդունված կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդման վերաբերյալ համաձայնագրի վրա, որոնք ունեն անժամկետ բնույթ եւ շարունակում են հիմք հանդիսանալ հակամարտության գոտում հրադադարի պահպանման համար:

Նիստի մասնակիցները համոզմունք հայտնեցին առ այն, որ չկա եւ չի կարող լինել այլընտրանք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու հրամայականին:

Կողմերի միջեւ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները վարվում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջազգային միջնորդությամբ, որոնք հանդիսանում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ: Երկու երկրների խորհրդարանականները միակարծիք էին, որ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը միջազգայնորեն համաձայնեցված միակ բանակցային ձեւաչափն է այս հակամարտության երկարաժամկետ եւ արդար հանգուցալուծման համար: Հետեւաբար, նրանք գտնում են, որ միանգամայն արդարացի է հարգել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմիցմշտապես հնչեցվող կոչեր? իրենց մանդատը չխաթարելու եւ ընթացող բանակցությունները չբարդացնելու վերաբերյալ:

Նիստի մասնակիցները ողջունեցին 2016թ-ի մայիսի 16-ին Վիեննայում տեղի ունեցած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքում ընդունված որոշումները հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման, ինչպես նաեւ, սեղմ ժամկետներում, միջադեպերի հետաքննության անցկացման ԵԱՀԿ մեխանիզմի ստեղծման ուղղությամբ աշխատանքների ավարտման վերաբերյալ: Այս ամենը հնարավորություն կընձեռի ակտիվացնելու ռազմական ռիսկերի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքը եւ կնպաստի բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ մթնոլորտի ստեղծմանը:

Քննարկման արդյունքում հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովը.

— ողջունում է այն փաստը, որ 2016թ մայիսի 16-ին Վիեննայում կայացած հանդիպման ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները վերահաստատեցին իրենց հանձնառությունը կրակի դադարեցմանն ու հակամարտության խաղաղ կարգավորմանը,

— համոզմունք է հայտնում, որ 1994թ-ի համաձայնագիրը եւ դրան հաջորդած 1995թ-ի կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդման վերաբերյալ համաձայնագիրը հանդիսանում են հրադադարի հիմք եւ կրում են անժամկետ բնույթ,

— բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերը` ուղղված հակամարտության կողմերի դիրքորոշումների մերձեցմանը,

— աջակցություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձգտմանը ուսումնասիրելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման կազմակերպման հնարավորությունը, ինչը կարող է նպաստել բանակցային գործընթացի առաջխաղացմանը:

4. Հինգերորդ հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումին առնչվող կազմակերպչական խնդիրներ

Բարի ավանդույթ է դարձել մշտական հիմքի վրա հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումի անցկացումը: Երկու պետությունների խորհրդարանները մեծապես կարեւորում են երկկողմ միջտարածաշրջանային համագործակցության զարգացումը, որի մեջ ներգրավված են Ռուսաստանի Դաշնության ավելի քան 70 սուբյեկտներ եւ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերը:

Երկու երկրների խորհրդարանականները ելնում են այն հանգամանքից, որ ֆորումը հիանալի հնարավորություն է ընձեռում խորքային վերլուծության ենթարկելու հայ-ռուսական միջտարածաշրջանային կապերի ողջ շրջանակը, բացահայտելու առկա ներուժը եւ նախանշելու միջտարածաշրջանային համագործակցության բարելավման եւ ակտիվացման հեռանկարային ծրագրերը առաջ եկած նոր պայմաններում` Եվրասիական տնտեսական միությանը մեր երկրների անդամակցության համատեքստում:

Ներկայումս տարվում են Հինգերորդ հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումի նախապատրաստման աշխատանքներ, որի անցկացումը նախատեսված է 2016թ աշնանը:

Պայմանավորված այն հանգամանքով, որ նախորդ բոլոր 4 ֆորումներն անց են կացվել Հայաստանում` հայ խորհրդարանականներն առաջարկեցին 5-րդ հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումը կազմակերպել Մոսկվայում կամ Ռուսաստանի Դաշնության որեւէ այլ քաղաքում:

5. Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովիմիջեւ միջխորհրդարանական հանձնաժողովի 28-րդ նիստի նախապատրաստման մասին

Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Ն.Ի. Ռիժկովի եւ Հ.Մ. Նաղդալյանի կողմից ներկայացված տեղեկատվության դիտարկման արդյունքում հանձնաժողովը որոշեց.

— որպես միջխորհրդարանական հանձնաժողովի 28-րդ նիստի նախնական թեմա հաստատել «Նորագույն տեխնոլոգիաներ. խորհրդարանական հենք»,

— միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական 28-րդ նիստն անցկացնել 2016թ երկրորդ կիսամյակում, Հայաստանի Հանրապետությունում,

— միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Ն.Ի. Ռիժկովին եւ Հ.Մ. Նաղդալյանին հանձնարարել համաձայնեցնել միջխորհրդարանական հանձնաժողովի 28-րդ նիստի անցկացման ժամկետը:

Ն.Ի. Ռիժկով Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսական մասի համանախագահ

Հ.Մ. Նաղդալյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական մասի համանախագահ:

theme_1

[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով