[:hy]Ռիտա Սարգսյանը խոստացել է աջակցել վիրավոր զինվորին[:]

By | 21.06.2016

[:hy]Ապրիլյան պատերազմում ծանր վիրավորում ստացած 19-ամյա Արման Լազգիյանի հայրը՝ Միքայել Լազգիյանն, այսօր հանդիպել է Ռիտա Սարգսյանի հետ։ «Մեր ընտանիքի խնդրին այսօր արձագանքեց Ռիտա Սարգսյանը և հրավիրեց հանդիպման։ Ես՝ Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանի հետ գնացի։ Հանդիպումը շատ դրական ստացվեց. դա զուտ կնոջ, մոր արձագանք էր»,-«Ա1+»-ին ասաց զինվորի հայրը։

Նրա խոսքով՝ Ռիտա Սարգսյանը տեղյակ է Արմանի վիճակից։ «Ես ներկայացրի բարդությունները, Գերմանիայի կլինիկայում բուժման հետ կապված ֆինանսական խնդիրները։ Տիկին Ռիտա Սարգսյանը խոստացավ, որ կաջակցի մեզ բոլոր հարցերում. բարոյական, ֆինանսական։ Նա հավաստիացրեց, որ Արմանի կողքին կլինի»։

Ռիտա Սարգսյանի կողմից ֆինանսական որևէ փոխանցում դեռևս չի կատարվել։ «Մենք պայմանավորվեցինք, որ դեռ չենք շտապի։ Ես կգնամ նորից Գերմանիա, կխոսեմ կլինիկայի տնօրինության հետ և հստակ կճշտեմ, թե որքան գումար է անհրաժեշտ Արմանի հետագա բուժման համար։ Նախնական գիտեմ, որ երկու ամսվա բուժման համար 60.000 եվրո է անհրաժեշտ։ Ռիտա Սարգսյանն ասաց, որ չի կարող միանգամից խոսք տալ ամբողջը տրամադրել, քանի որ մեծ գումարի մասին է խոսքը»,-ասաց Միքայել Լազգիյանը։

Նշենք, որ հուլիսի 2-ին Հյուսիսային պողոտայում դրամահավաք է իրականացվելու՝ Արման Լազգիյանի բուժման համար։

Zinvor-Arman

«Ա1+»[:]

«Գրիգորի Խաչատուրովը մեր զինվորների ու սպաների հետ սահմանա պահում իսկ երկրի վայղեկավարը չկա».Վահան Բաբայան

13.07.2020

Քիչ առաջ ադրբեջանցի ընդդիմադիր հայտնի լրագրող-բլոգերներից մեկը գրել էր, թե սպանվել են գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզեևը.«Ռազմինֆո»

14.07.2020

Ով չգիտի, ասեմ` Կյանքի Խոսքը, հիսունականները և մնացած աղանդները հենց էս սատանիստական «կրոնի» ճյուղերն են

10.07.2020

Հիմա նայեք Ալեն Սիմոնյանի անբարոյականության աստիճանը

14.07.2020

«Սերժ Սարգսյանի երեկվա ելույթից հետո մարդ է վատացել».Վահան Բաբայան

11.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով