[:hy]Ռալֆ Յիրիկյանը` ՎիվաՍել-ՄՏՍ-ի բնակարանաշինության ծրագրի շրջանակներում կառուցապատման մասնակից (Տեսանյութ) [:]

By | 24.06.2016

[:hy]Սեփական տանիք ունենալն այս ընտանիքի համար երազանքների շարքից էր Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղում ապրող Խաչատրյանների ընտանիքը 20 տարի անց միայն կարող է զգալ սեփական տանիք ունենալու բերկրանքը: Խաչատրյանների ընտանիքն արդեն երկու տասնամյակ է՝ ապրում էր մետաղական վագոն-տնակում: Նրանց կյանքը, կարելի է ասել, մաշվել էր այդ տեսակ ապրուստից, եւ ընտանիքի անդամները որեւէ հույս չունեին, որ մի օր իրենց «փողոցում էլ հարսանիք կլինի»: Քառանդամ ընտանիքի հայր Մելքոն Խաչատրյանն «Առավոտ»-ի հետ զրույցում պատմեց, որ 1997-ից տեղափոխվել եւ բնակվում է մոտավորապես 18 քմ տարածք ունեցող տնակում. «Երբ ամուսնացա, հորս տանն էինք ապրում՝ եղբորս ընտանիքի հետ: Տունը փոքր էր: Տեղափոխվեցինք վագոն-տնակ ու մնացինք այնտեղ: Դոմիկի մի հատվածը եղբայրս է օգնել կառուցել»: Խաչատրյանները երկու որդի ունեն, մեծն արդեն մեկուկես տարի է՝ վերադարձել է ծառայությունից, իսկ փոքրն արդեն երեք ամիս է՝ ծառայում է բանակում` Մարտակերտում: Ընտանիքի մայրը՝ տիկին Ջուլիետան, պատմեց, որ մեծ որդին երեք տարեկան է եղել, երբ տեղափոխվել են «դոմիկում» ապրելու. որդուն այստեղից էլ բանակ է ճանապարհել, իսկ փոքրը հենց տնակում էլ ծնվել է: «Մի քիչ նեղված, դժվարությամբ հասցրել ենք էս օրվան»,- ասում է նա: Ընտանիքի ապրուստի միակ միջոցը տնտեսությունն է՝ անասնապահություն, հողագործություն: Մելքոն Խաչատրյանի խոսքերով՝ մինչ այս օրը որեւէ մեկից օգնություն չի ստացել. «Տնտեսությամբ ենք ապրում. կով, հավ ունենք, բայց հիմա դժվարանում ենք` հող մշակելով յոլա էինք գնում: Գյուղապետարան եմ դիմել, «Փարոս» էինք ստանում, բայց տղես գնաց բանակ, կտրեցին, էլ չտվեցին»: Մելքոն Խաչատրյանն ինը տարի առաջ սկսել է տան շինարարությունը, բայց չի կարողացել ավարտին հասցնել. «Վեց տարի կառուցել եմ, չեմ կարողացել ավարտին հասցնել: Կարողացել եմ ընդամենը պատերը կանգնեցնել եւ ծածկ դնել»:

Մելքոն Խաչատրյանն էլ գյուղի մյուս տղամարդկանց նման ամեն տարի մեկնում է արտագնա աշխատանքի, այս տարի տան շինարարության պատճառով չի կարողանա գնալ, սակայն ժպտում է՝ ասելով, որ նման բանի համար արժե չգնալ: Մեզ հետ զրույցում տիկին Ջուլիետան փաստեց, որ տղան գործազուրկ է. դպրոցն ավարտելուն պես զորակոչվել է բանակ. «Տարիուկես է՝ եկել է: Ուզում է աշխատել, ուզում է մի տեղ սովորել, պարզապես գումար չունենք: Մեկ-երկու անգամ գնաց Երեւան, դիմեց, որ գնար աշխատեր ոստիկան, ասացին` հարմար չի, չգիտեմ ինչի, չստացվեց»: Նա նաեւ պատմեց, որ ունեն բնական գազի, ոռոգման ջրի խնդիրներ. «Միայն մենք չէ՝ ամբողջ գյուղը: Մեզ գյուղապետարանից ասում են՝ կլինի, բայց տենց էլ չի լինում: Այդ հարցը գյուղապետարանը պետք է լուծի: Նստած է գյուղապետարանում գյուղի գլխավորը, թող լուծի: Բացարձակ ոռոգման ջուր չունենք: Այս տարի, որ սարերում ձյուն շատ եկավ, ջուրը կա, տալիս են մեզ օրը մեկից երկու ժամ: Հավաքում ենք էդ մի ժամում մի ամբողջ օրվա համար, բայց դե, գյուղ է, գյուղի աշխատանք, չի հերիքում»: Տիկին Ջուլիետայի խոսքերով՝ թեեւ իրենց գյուղից շատերն են մեկնում արտագնա աշխատանքի, բայց գոնե լավ է, որ Կաքավաձորում փակված դռներ չկան: Ի դեպ, տունն ամբողջությամբ կառուցելու եւ հարդարելու համար ընտանիքին օգնել են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»` բնակարանաշինության ծրագրի շրջանակներում: Տարեվերջին ավարտին կհասցվեն շինարարական աշխատանքները: Ինչպես նշում են նախագծի տնօրենները, ամեն ինչ կարվի, որ ընտանիքն ունենա լիարժեք կացարան՝ իր բոլոր հարմարություններով: Տան վեր խոյանալուն զուգահեռ էլ տանտերերի երազանքներն են ծնունդ առնում` իրականություն դառնալու հույսով: Մելքոն Խաչատրյանի երազանքներից մեկը տղաներին ամուսնացնելն է ու տունը թոռնիկներով լցնելը:

4-2-3

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ ̀ այստեղ[:]

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով