[:hy]Ռազմաշաբաթ. Հայաստան. 12–18 հունիսի, 2016[:]

[:hy]Շաբաթն առաջնագծում հանգիստ է եղել • Ինքնասպան է եղել ՊԲ զինծառայող • Նշանակվել է ՀՀ ԶՈւ հետախուզության պետ • Հանդիպել են ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները • Մովսես Հակոբյանը հանդիպել է Իրանի պաշտպանության նախարարին • ՀՀ ՊՆ պաշտոնյաներին ընդունել է Բակո Սահակյանը • Քննարկվել է հայ-չեխական ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի նախագիծը • Անցկացվել է ՀՀ ռազմարդյունաբերության հանձնաժողովի առաջին նիստը • Հայաստանը զենք է մատակարարել Աֆրիկա • Ռազմինֆոն ներկայացրել է ԱՄՆ ռազմական օգնությունը Հայաստանին և Ադրբեջանին • ՀՀ ԶՈւ խաղաղապահները կվերապատրաստվեն Գերմանիայում • ՀՀ ԶՈւ-ում մեկնարկել են ամփոփիչ ստուգումներ • Հավաքներ են անցկացրել ռազմական վարժարանի կուրսանտները • Արցախի գյուղատնտեսական տարածքները մաքրվում են չպայթած զինամթերքից • ՀՀ ՊՆ հանձնաժողովը զբաղվելու է զորակոչի հետ կապված դիմումներով • ԱԱԾ-ում աշխատելու համար ծառայած լինելը պարտադիր չի լինի • Բարերարները ՊԲ-ին են փոխանցել 3080 անձրևանոց • Զինծառայողի մահվան գործով մեղադրանքներ են առաջադրվել

• Շաբաթվա ընթացքում առաջնագծի իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է եղել, կրակոցները հիմնականում եղել են հրաձգային և դիպուկահար զինատեսակներով, թեև կիրառվել է նաև ԱԳՍ-17 նռնականետ (հունիսի 12, հունիսի 13, հունիսի 14, հունիսի 15, հունիսի 16, հունիսի 17,հունիսի 18

• Հունիսի 17-ին ՊԲ զորամասերից մեկում բերանի շրջանում հրազենային վնասվածքից մահացել է զինծառայող Հրանտ Գարուշի Գրիգորյանը։ Հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հոդվածով։

• Հունիսի 17-ին ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Վաղինակ Սարգսյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբիհետախուզության վարչության պետ: Արցախի նախագահի հրամանագրով էլ հունիսի 14-ին գնդապետ Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված միավորման հրամանատար:

• Հունիսի 14-ին ՀՀ ՊՆ պատվիրակությունը մեկնել է Մոսկվա և հունիսի 15-ին մասնակցել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, որի ժամանակ նախանշվել են ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի 2017թ. համատեղ միջոցառումները: Մինչ ԱՊՀ ՊՆԽ նիստը հունիսի 14-ին ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ ՊՆ տեղակալ Անատոլի Անտոնովին և քննարկել ռազմական և ռազմատեխնիկական երկկողմ համագործակցության հարցեր։ Հունիսի 15-ին էլ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարարին և քննարկել ռազմական կրթության և այլ հարցեր։

• Գրեթե միաժամանակ՝ հունիսի 14-17-ին Իրանում է եղել ՀՀ ՊՆ տեղակալ–ՆՏԱ դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանի պատվիրակությունը, որինընդունել է Իրանի պաշտպանության նախարարը։ Հայկական պատվիրակությունը այցելել է նաև Իրանի ՊՆ ԷԹՔԱ կազմակերպություն, որը մասնագիտացած է սննդարդյունաբերության, տեքստիլ արդյունաբերության, կառուցապատման և այլ ոլորտներում։

• Նույն ժամանակամիջոցում՝ հունիսի 14-15-ին, Արցախում են եղել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկա Ապրիամովը և ՀՀ ՊՆ տեղակալ – ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը, որոնց ընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը։

• Հունիսի 13-15-ին ՀՀ ՊՆ-ում Չեխիայի պատվիրակության հետ քննարկվել է հայ-չեխական ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի նախապատրաստումը։ Համաձայնագրով կարգավորվում են ռազմական արտադրանքի մատակարարման, նորոգման, արդիականացման և այլ ոլորտներում հայ-չեխական համագործակցության աշխատանքները։

• Հունիսի 17-ին ՀՀ կառավարությունում անցկացվել է Հայաստանի ռազմարդյունաբերական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ, հանձնաժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը։ Հանձնաժողովի քարտուղարի պաշտոնում հաստատվել է ՀՀ ՊՆ տեղակալ Դավիթ Փախչանյանի թեկնածությունը: Նիստի ընթացքում հաստատվել են նաև Հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի ենթահանձնաժողովների նախագահների թեկնածությունները։

• Հունիսի 17-ին ՀՀ ՊՆ-ն հաստատել է այն տեղեկությունը, որ 2014-ին Հայաստանը 1,5 մլն դոլարի 1500 միավոր զենք է արտահանել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն:

2016-06-18-480x270

• Ռազմինֆոյի հետազոտության համաձայն՝ Հայաստանը և Ադրբեջանն ԱՄՆ-ից ստացել են համապատասխանաբար 124 մլն դոլարի և 254 մլն դոլարի օգնություն ԱՄՆ պետդեպարտամենտի (2000-2017), պաշտպանության նախարարության (2000-2014) և այլ ռազմական օգնության ծրագրերով։

Հայաստան Ադրբեջան
ԱՄՆ պաշտպանության նախարարություն $13 656 663 $126 367 079
ԱՄՆ պետդեպարտամենտ $110 174 138 $127 781 000
Այլ $183 726 $347 832
Ընդհանուր $124 014 527 $254 495 911

• Հունիսի 12-ին Հայաստանի զինված ուժերի խաղաղապահների 56 հոգուց բաղկացած ստորաբաժանումը մեկնել է Գերմանիա՝ Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում ՆԱՏՕ-ի առաքելությանը պատրաստվելու նպատակով։

Զինված ուժերում մեկնարկած ստուգումներ

• ՀՀ ԶՈւ ուսումնական փուլի ավարտի շրջանակում հունիսի 13-ին ԶՈւ ստորաբաժանումներում մեկնարկել են ամփոփիչ հսկողական ստուգումներ, որոնց նպատակն է գնահատել զորքերի և դրանց կառավարման մարմինների մարտական պատրաստականությունը։

• Հունիսի 1-ից 11-ը ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի 1-ին և 2-րդ կուրսի կուրսանտները «Բաղրամյան» զորավարաժարանում մասնակցել են ճամբարային հավաքի, որի ժամանակ անցկացրել են տեսական և գործնական պարապմունքներ:

• Արցախում չպայթած զինամթերքից և ականներից մաքրելու ենթակա տարածքներն Ապրիլյան մարտերից հետո ավելացել են 2,4 մլն քառ. մետրով (240 հեկտար): Մասնագետները շտապում են մաքրել իմացած տեղերը, որ գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում դժբախտ դեպքեր չլինեն:

Արցախում խոցված ադրբեջանական ինքնասպան ԱԹՍ-ներից մեկի չպայթած բեկորային մարտագլխիկը

Լուսանկարը «Հալո Թրաստի»:
https://twitter.com/HALO_NK/status/743465201807335424

• ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որը զբաղվելու է ամառային զորակոչի անցկացման թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերով:

• Հունիսի 15-ին ՀՀ նախագահի ստորագրած օրենքի համաձայն՝ ՀՀ ԱԱԾ որոշ հաստիքներում աշխատելու համար պարտադիր չի լինի զինծառայություն անցած լինելը:

• Բարերարները Պաշտպանության բանակին արդեն հանձնել են 3080 անձրևանոց, հիմա էլ անցնում են 400 վրանների մատակարարմանը: Մատակարարվող ամբողջ գույքն արտադրվում է Հայաստանում։

• 2016թ. մարտի 14-ին մահացած զինծառայող Կամո Մարտիրոսյանի մահվան դեպքի առթիվ պարզվել են դեպքի հանգամանքները, մեղադրանք է առաջադրվել 5 զինծառայողի, որոնցից 4-ը՝ պարտադիր ժամկետային, իսկ 1-ը՝ պայմանագրային:

Հայաստանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ։[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով