[:hy]Պետությանը վարձով է տալիս պետական տարածքը. «Ժողովուրդ»[:]

By | 01.06.2016
Загрузка...

[:hy]Հանրապետության հրապարակի հարևանությամբ՝ Տիգրան Մեծ 4 հասցեում գտնվող շենքում, տարիներ շարունակ պետական տարբեր կառույցներ են տեղակայված եղել։ Բայց դա չի խանգարել, որ այն մասնավորեցվի և տրվի «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ին։ «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ որ այդ շենքում տարածք զբաղեցնելու համար պետբյուջեից տարեկան մի քանի հարյուր միլիոն դրամ է վճարվում նշված ընկերությանը։ Պետական սեփականության փոշիացման այդ գործընթացը տեղի է ունեցել 2004-2005 թվականներից սկսած, երբ ՀՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր ներկայումս ՀՀ ջրային տնտեսության կոմիտեի նախագահ, այն ժամանակ ՕԵԿ անդամ, հիմա ՀՀԿ-ական Արամ Հարությունյանը (Բուլկի Արամ)։ Ու տարածքն էլ այն ժամանակ պատկանում էր հենց ՀՀ քաղաքաշինության նախարարությանը։ Ըստ մամուլի հրապարակումների՝ «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի հիմնական սեփականատերը հենց Արամ Հարությունյանն է, «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի տնօրեն Արայիկ Հարությունյանն էլ նրա հարազատ եղբայրն է։ Ստացվում է, որ նախարար եղած ժամանակ պետական տարածքը գնել է ու հիմա պետությանը վարձով է տալիս։ Ահա այդքան փնտրվող կոռուպցիոն դրսևորումներից մեկը»,–գրում է թերթը։

f5d6924f85c91e19c15f94ec990550d8

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...