[:hy]ՊԲ. «Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է դիպուկահար զինատեսակներից»[:]

By | 15.06.2016
Загрузка...

[:hy]Հունիսի 14-ի լույս 15-ի գիշերը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր: Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է հրաձգային և դիպուկահար զինատեսակներից: Այս մասին տեղեկացնում է Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Հիշեցնենք, որ վերջին շաբաթվա ընթացքում սահմանագոտում հարաբերական հանգիստ է, հակառակորդը երբեմն կրակում է հրաձգային զինատեսակներից, իսկ ՊԲ ստորաբաժանումները հավատարիմ են մնում կրակի դադարեցման պայմանավորվածությանը:

ac91fa2b2f4f56d238affbf28a14e5b2[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...